Հասարակություն 14:00 20/04/2013

Կա արդյոք իսլամական հետք բոստոնյան ահաբեկչությունում

Պայթյունները, որոնք տեղի ունեցան բոստոնյան ամենամյա մարաթոնյան վազքի ժամանակ, որտեղ հավաքված են հազարավոր մարդիկ, անմիջապես բնորոշվեցին որպես ահաբեկչական գործողություններ, որոնք աննախադեպ էին ԱՄՆ-ի համար 2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո: Պայթյունների զոհ դարձան 3 հոգի, մոտ 180 հոգի ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: ԱՄՆ իրավապահ մարմինները սկզբում հայտարարեցին պայթյուններն իրականացրած կասկածյալների` ծագումով չեչեն 26-ամյա Թամերլան Ցարնաևի և նրա եղբայր, 19-ամյա Ջոխար Ցարնաևի անունները, այնուհետև սկսեցին հետապնդումը վերջիններիս նկատմամբ: Բոստոնյան ահաբեկչական պայթյունների հանգուցալուծումն եղավ հետապնդման ընթացքում Թամերլան Ցարնաևի փոխհրաձգության ժամանակ սպանությունը, և Ջոխար Ցարնաևի ձերբակալությունը պայթյուններից 5 օր հետո` ապրիլի 19-ին:
Այս ամենի հետևում իսլամական ծայրահեղ արմատական հետք, կամ այս պայթյունների կազմակերպման հիմքում «Ալ-Կաիդա»-ն տեսնելը միգուցե տրամաբանական է, սակայն արևմտյան հասարակություններում բավական վտանգավոր միտումներ են նկատվում, որոնք այժմ էլ արդեն մեծ սպառնալիք են իրենցից ներկայացնում:

Նախ պետք է հասկանալ, թե չեչեն եղբայրներն ունեցել են արդյոք կապեր իսլամական ծայրահեղական կառույցների հետ, ուղղորդվել են իրենց գործողություններում որևե ծայրահեղ իսլամական առաջնորդի գաղափարներով, կամ արդյոք նրանց գործողությունների տրամաբանության հիմքում կարելի է դիտարկել կրոնական գործոնը:

Այն որ իսլամական արմատական քարոզն Արևմուտքում ունի իր հետևորդները, դա փաստ է: Իսկ եթե կան հետևորդներ, ապա կան նաև այդ հետևորդներին որևէ գործողությունների ուղղորդելու փորձեր: Թամերլան և Ջոխար Ցարնաև եղբայրներն ի զորու չէին միայնակ իրականացնել նման պայթյունները, և նրանք ուղղորդվել են որևէ այլ ուժի կողմից: Հայտնի է, որ եղբայրներից ավագը` Թամերլան Ցարնաևը, 2003 թ-ին եղել է Թուրքիայում, իսկ 2012-ին` այցելել է Ռուսաստան, որից հետո նրան հարցաքննել են ամերիկյան իրավապահ մարմինները: Շատ հնարավոր է, որ նա որոշակի ցուցումներ և պատրաստություն է անցել Թուրքիայում, կամ Ռուսաստանի հյուսիսկովկասյան որևէ երկրում:
Երկու եղբայրներին ճանաչողների պնդմամբ ԱՄՆ-ում բնակության ժամանակ բացահայտ ռադիկալ իսլամական տրամադրություն նրանց վարքում չի նկատվել, եղբայրները զբաղվել են ուսումով, սպորտով, Թամերլան Ցարնաևն ունեցել է ընտանիք, այսինքն՝ հանդիսացել են սովորական քաղաքացիներ, որոնք ոչ մի արմատական իսլամական գաղափարներով աչքի չեն ընկել:

Վտանգը նրանում է, որ ծայրահեղ իսլամական գաղափարները վերջին ժամանակներում բավական արագ ներթափանցում են արևմտյան զարգացած երկրների մուսուլմանական, հատկապես երիտասարդական շերտերի մեջ, որոնք կարճ ժամանակում մի կողմ են դնում արևմտյան արժեհամակարգում իրենց ունեցած ձեռքբերումները` իրենց գտնելով ջիհադական պայքարի մեջ (ըստ տեղեկությունների Թամերլան Ցարնաևը հաջողություններ ուներ բռնցքամարտում և նույնիսկ երազում էր հանդես գալ ԱՄՆ դրոշի տակ, իսկ Ջոխարը նպատակ ուներ ուսումից հետո վերադառնալ Չեչնիա և աշխատել այնտեղ):

Իսլամական ծայրահեղական նոր սերնդի գաղափարախոսների կողմից առաջ են քաշվում այն սկզբունքները, որ 21-րդ դարի ջիհադականը պետք է ամբողջապես ինտեգրված լինի արևմտյան հասարակությունում, կարողանա իր մեջ կրի արևմտյան արժեհամակարգը, ապրի այդ հասարակարգի հիմքում դրված օրենքներով, որպեսզի կարողանա աննկատ և կասկածանքներից զերծ մնալ ու նպատակին հասցնել ջիհադի պայքարը տվյալ երկրում. ասել է թե, կազմակերպել ահաբեկչական գործողություններ, անհավատների (քրիստոնյաների և այլն) սպանություններ, իրականացնել պայթյուններ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում և այլն: Նման գաղափարների զոհ են դառնում մեծ մասամբ երիտասարդներ, որոնք կյանքի ծաղկուն շրջանում վերածվում են ջիհադականների` իրենց առջև դնելով բոլորովին այլ նպատակներ (պայթյունների կազմակերպիչներից մեկը` Թամերլան Ցարնաեվը, իր թվիթերյան էջում մի գրառում էր զետեղել, որ չի կարողանում հասկանալ ամերիկացիներին): ԱՄՆ-ում մեծացած անձնավորություններին, որոնք ընտրել են ջիհադական պայքարի ուղին, շատ դժվար է հայտնաբերել, չեզոքացնել և պատասխանատվության ենթարկել: Նրանք մինչև ահաբեկչական գործողությունները մնում են աննկատ և ոչնչով չեն տարբերվում հասարակ քաղաքացիներից:
Փորձը ցույց է տալիս, որ բացի Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում մարտական մկրտություն ստացող արևմտյան ջիհադականներից, որոնք վերադառնալով իսկական պատուհաս են լինելու այդ երկրների համար, պարփակված «սովորական, հասարակ» քաղաքացիներ էլ արևմտյան հասարակություններում կան, որոնց վտանգն Արևմուտքը զգում է այժմ:

Արաբագետ-իսլամագետ Սարգիս Գրիգորյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}