Բանտարկված «Լեռնային պար» քանդակը շարունակում է անտերության մատնված մնալ
«Ովքե՞ր են սրա համար պատասխան տալու, միգուցե սենց են արձան տեղափոխո՞ւմ… Շտապ պետք է ճշտել ինչ ա կատարվում»,- facebook-յան իր էջում, տեղադրելով համապատասխան լուսանկարը, գրառել է Տիգրան Շահբազյանը. հասարակությունը կրկին ահազանգում է Դվին հյուրանոցի տարածքում տեղադրված «Լեռնային պար» քանդակի անմխիթար վիճակի մասին, ընդ որում նման ահազանգեր հնչում են պարբերաբար, սակայն ոչինչ չի փոխվում:
1984թ-ին կանգնեցված քանդակն այսօր հասու էլ չէ հասարակությանը. facebook-յան օգտատերերից մեկի ահազանգող մեկնած Panorama.am-ի թղթակիցը չկարողացավ այն լուսանկարել, քանի որ տարիներ շարունակ հյուրանոցի տարածքը պատսպարված է` Դվինի սեփականատերերը Ռուսաստանից են ու չեն շտապում ինչ-որ քայլեր ձեռնարկել տարածքի բարեկարգման առումով: Թեև դեռևս մեկ տարի առաջ «Tert.am»-ին տված հարցազրույցում քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը նշել էր, որ քանդակը չի պատկանում Դվինի սեփականատիրոջը և Երևանի քաղաքապետարանը, օրինակ, կարող է այն հեշտությամբ տեղափոխել:
Տ. Արզումանյանը նշել էր նաև, որ հարցին լուծում տալու նպատակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով անգամ ասել է, թե չի հիշում այդ քանդակը, բայց խոստացել լուծել հարցը: Մեկ տարի առաջ արված այդ հարցազրույցում հեղինակը տեղեկացրել է, որ առաջարկել է քաղաքապետին տեղափոխել քանդակը, բայց ինչպես տեսնում ենք այն դեռ իր տեղում է` բանտարկված պարիսպի հետևում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները