Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանը 6-րդն է
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 179 մասնակիցների մեջ բաժանեց 3-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանը 6-րդն է:
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ 7,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Անդրեյ Ժիգալկոն (Բելառուս):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները