Կեչինով. «Մովսիսյանն այլընտրանք չունի»
Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Կեչինովն իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ առաջիկա հանդիպման մասին:
«Աջից պետք է խաղա Մակգիդին,- Կեչինովի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Մեկնարկային կազմում արժանի է ընդգրկվելու նաև Պաշա Յակովլևը, ով «Ամկարի» հետ հաջող խաղից հետո պետք է որ վստահություն ձեռք բերած լինի: Նրա տեղը փոքր-ինչ ձախ է: Հարձակման սուր ծայրում, հաշվի առնելով, որ Էմենիկեն դեռ լիովին չի վերականգնվել, Մովսիսյանն այլընտրանք չունի: Իսկ ո՞վ կլինի չորրորդը: Հնարավոր է` արժե փորձարկել Ձյուբային: Առավել ևս, որ ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում նա բավական լավ է խաղում:
«Սպարտակը» դժվար թե խաղա երկու մաքուր հարձակվողներով: Այնպես որ, Արտյոմը կարող է գործել Մովսիսյանի թիկունքում: Ես նրան լավ եմ ճանաչում «Սպարտակի» փոխարինողների կազմից: Արագությամբ նա Մովսիսյանին ու Էմենիկեին, հավանաբար, զիջում է: Վերջապես, կա Արին: Միշտ էլ լավ է, երբ ընտրության հնարավորություն կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում