North Jersey. ԱՄՆ-ում Քրիստեֆեր Մարկոսյանի Հայոց ցեղասպանության մասին շարադրությունը հաղթողներից է ճանաչվել
ԱՄՆ Ռեդգեֆիլդ քաղաքի 16-ամյա երիտասարդ Քրիստոֆեր Մարկոսյանը ԱՄՆ-ում համազգային շարադրության մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել: Շարադրությունում երեխաները պետք է նշեն, թե ինչո՞ւ դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմությունը պետք է դառնա պարտադիր ուսուցման առարկա: Այս մասին է հաղորդում North Jersey պարբերականը:
Անի Մարկոսյանը, խոսելով որդու` Քրիստոֆերի հաջողության մասին, նշել է, որ շատ ուրախ է, և շատ հպարտանում է իր նրանով:
«Նա իր էությամբ հայ է»,- նշել է վերջինիս մայրը:
Իր շարադրությունում Մարկոսյանը գրել է. «Հրատապ և հիմնարար պատճառը, թե ինչու Միացյալ Նախանգներում Հայոց Ցեղասպանության պատմության մասին առարկան պետք է ուսուցանվի դպրոցում այն է, որ դա արդարություն և տեղեկատվական իրազեկություն կհաղորդի այն հայերի մասին, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության պատմությունը որպես հիմնական կրթական ծրագիր կիրառելու բացառումը կլինի ուղղակի անցյալի դրժում, առավել ևս որ այն զանգվածային սպանություններից ամենաազդեցիկներից է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում