Սկազինա. Սումգայիթի և Հայոց ցեղասպանության իրագործողները պետք է ճանաչվեն միջազգային հանցագործներ
«Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ողջ աշխարհի համար»,- այս մասին «Analitika.at.ua.»-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի վաստակավոր արտիստ, հասարակական գործիչ Իրինա Սկազինան:
«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ ոչնչացվել է երկու միլիոն հայ` կազմակերպվել և իրականացվել է երիտթուրքերի կառավարության կողմից: Անկասկած, ցեղասպանություն է նաև համարվում Սումգայիթում և Բաքվում հայերի զանգվածային սպանությունները, ծեծը, բռնաբարությունը: Իսկ այս ամենն Ադրբեջանի իշխանությունների և իրավապահ մարմինների թողտվության պայմաններում իրականացվել է շովինիստների գազազած խմբավորումների կողմից»,-նշել է վերջինս:
«Այդ պատճառով այդ գործողությունների ղեկավարներին, հրահրողներին, կազմակերպիչներին և իրագործողներին որպես միջազգային հանցագործներ, պետք է պատասխանատվության կանչել:
Երկու դեպքում էլ, ցեղասպանությունը եղել է հայերի` իրենց հողում ինքնորոշման ցանկության` վերականգնել Աստծո կողմից տրված իրավունքը և վերամիավորել հայրենիքի, պատասխան:
Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն նշանակություն ունի հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար, որպեսզի խուսափենք պատմության ընթացքում դրա կրկնությունից»,-նշել է Սկազինան:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան