Թուրքիան 160 հազար տոննա միրգ-բանջարեղեն կներմուծի ՌԴ
ՌԴ-ն մտադիր է Թուրքիայից` Վրաստանի տարածքով տարեկան շուրջ 160 հազար տոննա միրգ-բանջարեղեն ներմուծել ռուսական շուկա: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել թուրքական կողմը:
«Նովոստի.գե»-ի հաղորդմամբ, Վերին Լարսով նման քանակության միրգ-բանջարեղենի տեղափոխումը կնվազեցնի Նովորոսիյսկ նավահանգստի ծանրաբեռնվածությունը: Սա նաև հնարավորություն կտա իրականացնել ցամաքով ապրանքափոխադրում Աֆրիկայից ՌԴ:
Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում ՌԴ և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները աճել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա