Ա.Իսկանդարյան. Ոչ ԲՀԿ-ն և ոչ էլ «Ժառանգությունը» լուրջ մրցակից չեն ՀՀԿ-ի համար
Ոչ ԲՀԿ-ն և ոչ էլ «Ժառանգությունը» չեն կարող լուրջ մրցակից համարվել ՀՀԿ-ի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ-ն, «Բարև Երևան» դաշինքն ու ՀԱԿ-ը շանսեր ունեն Երևանի ավագանու ընտրություններում որոշակի ձայներ հավաքելու, սակայն դա հաղթանակի հավանականություն չի տա: Նաև կանխատեսեց` կրկնելով այն, ինչ բազմիցս ասել է.
«Ոչ իշխանական ուժերին չի հաջողվի միավորվել նաև ընտրություններից հետո, քանի որ ՀԱԿ-ի մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ «Ժառանգությունը», և այս մասին ես ասել եմ:
Ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է, և այն պետք է ոչ թե միավորել, այլ նախևառաջ ստեղծել»,- նշեց քաղաքագետը ` հավելելով, որ ինչպես ընդդիմությունը չհամախմբվեց խորհրդարանական, նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ դա սպասելի չէ Երևանի ավագանու ընտրություններում:
Ինչ վերաբերում է հետընտրական իրավիճակին, ապա ըստ Ա.Իսկանդարյանի այն ավարտվել է: