2008-ին Հայաստանում ահավոր վիճակ էր. ԵԽԽՎ-ում քննարկել են հայկական ընտրությունները
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը ներկայացրեց ոչ թե պատվիրակության ղեկավար Քերին Ուոլդեսթը, այլ պատվիրակոթւյան մյուս անդամներից` Շտեֆան Շեննախը (Stefan Scennach): «Կներեք որ ես եմ ներկայացնում զեկույցը, բայց տիկին Ուոլդսեթը հիվանդ է», -ասաց Շեննախը ու անցավ զեկույցի ներկայացմանը:
Նրա խոսքով, 2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, ի տարբերություն 2008-ի ընտրությունների, ամրապնդել են ժողովրդավարությունը Հայաստանում: «Ինչպես հայտնի է 2008-ին ահավոր վիճակ էր տիրում այդ երկրում, և այս ընտրությունները, որ կայացան Հայաստանում, մեծ թռիչք էր առաջ: Մենք հետևել ենք շատ ընտրատեղամասերում գործողություններին և նկատել ենք նորմալ ընթացք: Շատ մեծ էր մասնակցությունը ընտրություններին և ներկայիս նախագահը հաղթել է մեծ տարբերությամբ», -ներկայացրեց Շեննախը:
Նրա խոսքով, մեկը մյուսի փոխարեն քվեարկելու դեպքեր եղել են, բայց դրանք եզակի դեպքեր են և չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Եվրոպացի խորհրդարանականը նաև ասաց, որ իրենք և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նկատել են զգալի առաջընթաց, իհարկե նաև թերացումներ ու հույս հայտնեց, որ դրանք Հայաստանի իշխանոթւյունների կողմից կհարթվեն:
Զեկույցի ներկայացումից հետո առանձին խմբեր ներկայացնող պատգամավորներ ելույթներ ունեցան: Մասնավորապես Սոցիալիստների խմբի ներկայացուցիչը հայտարարեց, որ «բարձր մակարդակով» զեկույց են գրել իր գործընկերների և այս ընտրությունները «լավագույնն էին» Հայաստանի կյանքում, այնպես չէին, ինչպիսին եղան 2008-ին: «2008-ի ընտրությունները սարսափելի էին: Այս ընտրությունները Հայաստանի դեմոկրատիայի հաղթանակն էին, և մենք կարծում ենք, որ հետագայում պետք է առավել կատարելագործվեն, որպեսզի էլ ավելի ժողովրդավարական ընտրություններ կայանան այդ երկրում», -հայտարարեց սոցիալիստների խումբը ներկայացնող եվրոպացի պատգամավորը:
Ելույթ ունեցած գրեթե բոլոր պատգամավորները արձանագրեցին այս ընտրություններում առաջընթացը, բայց միևնույն ժամանակ նկատեցին, որ ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառվել ու կան խնդիրներ, որոնք պետք է վերացվեն: Իր ելույթում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ 2013-ի ընտրությունները առաջընթաց արձանագրել են, բայց կան փոփոխություններ անելու տեղեր: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ դժվար է տարբերակել վարչական ռեսուրսի գործադրման ձևերը:
Առավել ագրեսիվ էր PPE խմբի (Groupe du Parti populaire européen) ներկայացուցիչ տիկին Փոուրբեյքս-Լունդինի ելույթը: Նա ասաց, որ չի կիսում զեկույցի հեղինակների տեսակետը և Հայաստանում ընտրությունները «վատ են անցել»: Մասնավորապես տիկին Փոուրբեյքս-Լունդինն ասաց, որ եղել է շատ ընտրատեղամասերում և արձանագրել մի շարք խախտումներ հատկապես քվեաթերիկիների հաշավարկի ժամանակ: «Հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկը վերցրեց ու դրեց պիջակի գրպանը: Եթե մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի քաղաքացիներին, պետք է ասենք ճշմարտությունը», -նկատեց Լունդինը:
Նախորդող հրապարակում. Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցը կլսվի Ստրասբուրգում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները