Չինաստանում H7N9 տեսակի թռչնագրիպից մահացության 20-րդ դեպքն է արձանագրվել
Չինաստանում H7N9 տեսակի թռչնագրիպից մահացության 20-րդ դեպքն է արձանագրվել: «Սինհուա» գործակալության հաղորդմամբ, նախօրեին մարտի վերջերից երկրում սկիզբ առած նորահայտ վարակից Չժենցյան նահանգում մահացել են ևս 2 մարդ:
Տեղեկատվության համաձայն, հաշվառման տակ գտնվող վարակակիրների ընդհանուր թիվը երկրում կազմում է 101 մարդ, որոնցից, 4-ը գտնվում է ծայրահեղ վիճակում:
Մասնագետները կարծում են, որ վիրուսի աղբյուր են հանդիսանում թռչունները, սակայն մարդկանցից վարակի դեպքեր մինչ օրս չեն արձանագրվել: Ավելի վաղ նշվել էր մահացության18 դեպքի մասին, սակայն գրանցվել է նաև ապաքինման 5 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա