«Սանդի Թայմզ». Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում գործելու հարցում հայցում է Թուրքիայի աջակցությունը
Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում գործելու նպատակով ցանկանում է, որպեսզի Թուրքիան ռազմակայան տրամադրի:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը՝ հղում անելով բրիտանական «Սանդի Թայմզ» պարբերականին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Յակո Ամիդրորը, առաջիկայում այցելելով Թուրքիա, թուրք պաշտոնյաներին կխնդրի, որպեսզի Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման դեպքում Անկարան Իսրայելին տրամադրի իր ռազմակայաններից մեկը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Ամիդրորի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն նաև թուրք-իսրայելական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախորդող հրապարակումներ՝
«Սանդի թայմզ».Իրանական հրթիռների արձակման դեպքում Իսրայելն Ադրբեջանի տարածքից նախահարձակ կլինի
ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատար. Իրանի բանակը ի զորու է ինքնուրույն ոչնչացնել Իսրայելը