Հայտնի են ՏՏ բնագավառում ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակակիրները
Այսօր «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին են արժանացել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` “A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields” աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` “QPSK mapped OFDM signal processing on Radar applications” աշխատանքի համար:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական “Rinicom Ltd” կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով: Մրցանակային հանձնաժողովը, արժևորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշել է մրցանակը բաշխել երկուսի միջև` յուրաքանչյուրին հանձնելով 500-ական ԱՄՆ դոլար:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդանուր ժողովի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան