5-ամյա Լիլիթի բուժումը կիսատ է մնացել. Հայրը ծանոթներ, փաստաբաններ է փնտրում Ֆրանսիայում
Panorama.am-ն ավելի վաղ գրել է 5-ամյա Լիլիթ Պետրոսյանի մասին, ով կես տարուց ավելի է արդեն Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում բուժում է ստանում դարի սարսափ հիվանդությունից` երիկամի քաղցկեղից: Մեզ հետ զրույցում հայրը` Կամո Պետրոսյանը նշել էր, որ Հայաստանում դրամահավաք էր կազմակերպվել, բժիշկները 30 հազար դոլար գումար էին պահանջել երեխայի առողջությունը վերականգնելու համար, և այդ գումարը թե' ՀՀ, թե' այլ երկրների բարերարների շնորհիվ հավաքվել էր: Բայց. Այսօր լուր ստացանք, որ փոքրիկի մոտ ամեն ինչ չէ, որ բարեհաջող է ու ֆինանսական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ինչը վտանգում է բուժման շարունակականությունը.
«Սիրելի ընկերներ, մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է: Փոքրիկ Լիլիթի մոտ ամեն ինչ լավ է, բայց այն գումարը, որ հավաքվել էր, բավարար չէր: Ինչպես և հայտնել էինք, նրա բուժման համար անհրաժեշտ էր 30 հազար դոլար, որն էլ հավաքվել էր, սակայն սա այնպիսի հիվանդություն է, որը ոչ մի երաշխիք չի տալիս և թույլ չի տալիս նախապես որևէ բան կանխատեսել ու իմանալ: Մենք մտածում էինք, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ասում էին բժիշկները, սակայն սխալվեցինք, ողջ գումարը, որ միասին հավաքել էինք, ծախսվեց բժշկական ծառայությունների վրա...
Բժիշկներն ասում էին, որ պետք է երեխային տանենք հիվանդանոցից, քանի որ գումարը ծախսվել է, իսկ անվճար նրանք հրաժարվում են շարունակել բուժումը: Երեխային տեղափոխել Հայաստան նշանակում է ջուրը գցել այն ամենը, ինչ արվել է մինչ օրս, իսկ որպեսզի երեխան մնա Ֆրանսիայում և շարունակի բուժումը անհրաժեշտ է ևս 45 հազար եվրո գումար:
Ես խնդրում եմ բոլորիդ աջակցությունը` օգնեք գումարը հավաքել: Եվ գուցե ինչ-որ մեկն ունի ծանոթներ Ֆրանսիայում, հասարակական կազմակերպություններ, փաստաբաններ.... »,- սա է հոր խնդրանքը, ում երեխային սպառնում է դարձյալ մահու դեմ պայքար մղել բավականին լավ բուժում ստանալուց հետո:
Facebook-յան էջում կարելի է հետևել երեխայի հետ կապված բոլոր նորություններին ու փոփոխություններին, ինչպես նաև աջակցել այս ընտանիքին: Իսկ փոխանցում կարելի է կատարել «Հայէկոնոմբանկ»-ի հետևյալ հաշվեհամարներով՝
AMD - 163288028141
USD - 163288028158
EUR - 163288028166
Հաշվի պատասխանատու՝ Շուշանիկ Առաքելյան (Լիլիթի մայրը)
հեռ. 091 210 213 Կամո (Լիլիթի հայրը):
Նախորդիվ` http://www.panorama.am/am/popular/2013/02/15/lilit-france/
Քաղցկեղով հիվանդ հնգամյա Լիլիթի բուժումը Ֆրանսիայում արդյունավետ է. նա ամենաշատը եղբորն է կարոտել (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները