2015թ-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Վաշինգտոնում թանգարան կհիմնադրվի
«Naplesnews» պարբերականը տպագրել է Մանուել Եսայանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք.
«1915 թ-ի Ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսեց 1,5 միլիոն հայերի սիստեմատիկ կոտորածներն ու բռնագաղթը: Իմ տատիկն ու պապիկը, հորեղբայրներս ու հորաքույրներս կորել են այդ ողբերգական իրադարձության ժամանակ: Ցավոք, այս պատմությունը որպես դաս չի ծառայել, քանի որ դրան հաջորդել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեական Հոլոքոստը, և վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի այլ ցեղասպանություններ:
Մի շարք երկրներ, հատկապես Ֆրանսիան, այդ ջարդերը և տեղահանությունները ճանաչել են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մի շարք այլ երկրներ, առաջին հերթին ԱՄՆ-ն, Թուրքիայի կառավարության ճնշման ներքո խուսափում են օգտագործել ցեղասպանություն տերմինը: Թուրքիայի կառավարությունը ժխտում է ողբերգությունը և այն համարում Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք:
Շարունակական մերժումը և դատապարտման պակասը միայն կարող են հանգեցնել նմանատիպ բազմաթիվ իրադարձությունների կրկնման:
2015թ-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Վաշինգտոնում թանգարան կհիմնադրվի: Մեր հույսն այն է, որ դա կլինի մշտական հիշեցում Հայոց ցեղասպանության մասին, և որ աշխարհը երբեք չի տեսնի այս ողբերգության կրկնությունը որևէ այլ ազգի պատմության մեջ»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան