Հասարակություն 13:46 22/04/2013

Ղարաբաղյան էվոլյուցիան ամերիկյան զեկույցներում. Պետքարտուղարությունը փոխել է մոտեցումը

Ապրիլի 19-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ մասնագետների ուշադրությունը գրավեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին անդրադարձի տոնայնության որոշակի փոփոխություն: Այն հստակ պատկերացնելու համար, առաջարկում ենք ծանոթանալ զեկույցում խնդրին անդրադառնալու նախորդ հինգ տարիների փորձին:

Հարկ է նկատել, որ թեև կառուցվածքային առումով բոլոր երկրների վերաբերյալ զեկույցները գրեթե նույնն են, սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի անդրադարձերը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում ոչ միշտ են իդենտիկ: Օրինակ` զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում խոսվում է հակահետևակային ականների ու դրանց պատճառած վնասների մասին, իսկ ահա Ադրբեջանի հատվածում` շփման գծի երկայնքով փոխհրաձգությունների մասին: Իհարկե, սա ոչ միշտ է այդպես եղել, սակայն հարցն այն է, որ երկու զեկույցներում նույն խնդրին անդրադարձը երբեք իդենտիկ չի եղել` բացառությամբ, թերևս, իրավիճակի նկարագրության:

Այսպես, 2009-ի զեկույցում, անդրադառնալով 2008-ի իրադարձություններին, և Հայաստանի, և Ադրբեջանի զեկույցներում նշվում է հետևյալ նախադասությունը. «Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, շարունակում են հսկողության տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասն ու հարակից յոթ ադրբեջանական շրջանները»:

Հաջորդիվ Հայաստանի զեկույցում խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի և ԼՂ-Ադրբեջան շփման գծի երկայնքով` մոտ 540 մողն, տեղակայված ականները շարունակում են մնալ մարմնական վնասվածքների պատճառ: Հղում անելով կառավարական աղբյուրներին` զեկույցում նշվում է, որ 2008-ի առաջին 11 ամիսների ընթացքում ականների պայթյունից զոհվել է 2 և վիրավորվել 19 զինծառայող: Նշվու մ է նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն եղել: Ադրբեջանի դեպքում շփման գծի երկայնքի ու ականների վտանգավորության մասին չի նշվում, սակայն տեղեկացվում է, որ 2008-ին ականների պատճառով կորուստների մասին պաշտոնական տեղեկություններ չկան, փոխարենը 2007-ին Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է 6 մահվան և 14 վիրավորների մասին, ըստ որում` զոհվածներից 2-ը և վիրավորներից 3-ը եղել են քաղաքացիական անձինք: Ուշագրավ է, որ մեկ տող ներքև հղում անելով հասարակական կազմակերպության` զեկույցի հեղինակները նշում են, որ կորուստներն ավելին են եղել` 10 զոհ և 18 վիրավոր, որոնցից 5 զոհը և 8 վիրավորները եղել են քաղաքացիական անձինք:

Մյուս նախադասությունը, որ երկու զեկույցներում էլ ներառվել է, հետևյալն է` «Տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության արդյունքում երկու կողմերի միջև ստեղծված ռազմականացված շփման գծի երկայնքով փոխհրաձգությունը կրկին հագեցրել է երկու կողմից բազմաթիվ զոհերի»: Ադրբեջանի մասով այս առումով կոնկրետ տվյալներ չեն ներկայացվում, իսկ ահա Հայաստանի զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում շփման գծում զոհվել է երեք զինծառայող և երկու քաղաքացիական անձ, 21 զինվորական և երկու քաղաքացիական անձինք էլ վիրավորվել են:

2010-ին հրապարակված զեկույցներում, որոնցում անդրադարձ է կատարվել 2009-ին, նախորդի հետ համեմատած գրեթե փոփոխություն չկա: Երկու զեկույցներում էլ կրկին նշվում է, որ «Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, շարունակում են հսկողության տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասն ու հարակից յոթ ադրբեջանական շրջանները»:

Այնուհետև Հայաստանի զեկույցում հիշատակվում է ականների հանգամանքն ու բերվում են տվյալներ` 3 զոհ և 2 վիրավոև, որոնցից ոչ մեկը քաղաքացիական անձ չէ: Իսկ Ադրբեջանի զեկույցում խոսվում է փոխհրաձգության մասին` նշելով, որ ԱԳՆ տվյալներով շփման գծում երկու քաղաքացիական անձ է զոհվել:
Ուշագրավ է, որ Հայաստանի հատվածում չի խոսվում շփման գծում կորուստների, իսկ Ադրբեջանի զեկույցում` ականների պայթյունների հետևանքների մասին:

2010-ի զեկույցը, որ հրապարակվել էր 2011-ի գարնանը, կրկին երկու երկրներին վերաբերող հատվածներում նշվում է. «Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, շարունակում են հսկողության տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասն ու հարակից յոթ ադրբեջանական շրջանները»:
Այս դեպքում ևս Հայաստանի զեկույցում խոսվում է ականների մասին և բերվում տվյալներ` 1 զոհ, 12 վիրավոր: Ադրբեջանից այս կապակցությամբ տվյալներ չկան:
Փոխարենը Հայաստանի զեկույցում տեղեկացվում է, որ շփման գծում 2010-ին գրանցվել է 11 զոհ և 34 վիրավոր, իսկ Ադրբեջանի համապատասխան տվյալները հասանելի չեն եղել: Ադրբեջանի զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է 2009-ին ԱԳՆ հաղորդած տվյալը` երկու քաղաքացիական անձանց կորստի մասին, որի մասին հիշատակվել էր նաև 2009-ի զեկույցում:

Մեկ տարի առաջ` 2012-ի գարնանը հրապարակած զեկույցում նույնպես Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մուտքը վերցված էր հետևյալ ձևակերպումը. «Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, շարունակում են հսկողության տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասն ու հարակից յոթ ադրբեջանական շրջանները»: Այս անգամ ևս Հայաստանի հատվածում հիշատակվում է միայն ականներից կորուստների թիվը` 1 զոհ, 3 վիրավոր: Ադրբեջանի դեպքում որևէ տվյալ չի հաղորդվում, ընդամենը նշվում է այն նույն ձևակերպումը, որն առկա էր նախորդ բոլոր զեկույցներում` «Տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության արդյունքում երկու կողմերի միջև ստեղծված ռազմականացված շփման գծի երկայնքով փոխհրաձգությունը կրկին հագեցրել է երկու կողմից բազմաթիվ կորուստների»:

2012-ի զեկույցը, որը հրապարակվեց ընդամենը օրեր առաջ, իր բնույթով հեղափոխական է: Տասնամյակից ավել տևած «copy-paste»-ի պրակտիկայից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը վերանայել է խնդրի ձևակերպումը: Այս անգամ թե Հայաստանի, թե Ադրբեջանի զեկույցներում նշված է հետևյալը. «Անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, շարունակում են հսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասն ու ադրբեջանական յոթ այլ շրջաններ»:
Ինչպես տեսնում եք, առաջին անգամ «անջատողական» տերմինից առաջ չի օգտագործվել «էթնիկ հայ» բառակապակցությունը: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան բառակապակցությունից առաջ եղած և պատկանելիություն ենթադրող տեղանունն այլևս չի օգտագործվել:

Մեկ այլ կարևոր փոփխությունն էլ կա: Հայաստանի զեկույցում երկրորդ նախադասությունը հնչում է այսպես` «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը մնում է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդական ջանքերի առաջրկա»:
Այս նույն նախադասությունը Ադրբեջանի զեկույցում չորրորդն է, մինչ այդ նախկինի պես նշվում է, որ «Տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության արդյունքում երկու կողմերի միջև ստեղծված ռազմականացված շփման գծի երկայնքով փոխհրաձգությունը կրկին հագեցրել է երկու կողմից բազմաթիվ կորուստների: Շփման գծում քաղաքացիական կորուստների մասին տվյալներն անհասանելի են»:

Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում առաջին անգամ ֆիքսվում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցությունների առարկա է: Եթե այս մոտեցումը համադրում ենք առաջին նախադասության մեջ եղած փոփոխության հետ, ակնհայտ է դառնում, որ Մացյալ Նահանգները` առնվազն մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի մակարդակով, որոշակիորեն վերանայել է արցախյան հարցում իր մոտեցումը: Ըստ որում` ոչ ի օգուտ Ադրբեջանի:

Քաղաքագետ Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}