Ռոզանով. «Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է»
«Ֆուտբոլ» հեռուստաալիքի փորձագետ Յուրի Ռոզանովն իր կարծիքն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
«Ինձ համար արդեն վաղուց պարզ է, որ այս մրցաշրջանում ուկրաինական առաջնության լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Եվ խոսքն այստեղ ոչ միայն և ոչ այնքան գոլերն են կամ ռեկորդները: Հասկանում եմ, որ շատերը, գնահատելով Հենրիխի խաղը, միևնույն է, կմատնանշեն նրա խփած գոլերը:
Ինձ համար մի քիչ այլ է: Չէ, գոլերը, իհարկե, կարևոր են: Բայց ավելի կարևոր է այն, որ Մխիթարյանը Թուրինում աշխատում էր «Պիրլոյի գծով»: Ինձ համար նա թիմային արագության գլխավոր պատասխանատուն է: Կարճ ասած` մի մարդ է, ով շատ ֆունկցիաներ է կատարում: Հենց այդ պատճառով ես նրան լավագույնն եմ համարում առանց որևէ կասկածի: Հայտնի է ուղղությունը, թե ինչպես պետք է աճի և աշխատի: Մեր օրերում այն փաստը, որ մարդն ապրում է բազայում, կարո՞ղ է ներկայացվել, թե ապրելու ուրիշ տեղ չունի: Ճի՞շտ է: Դա նույնիսկ ծիծաղելի չէ: Իսկ նորմալ մարդը դա կհամարի ցանկություն և աշխատելու պատրաստակամություն:
Արևմուտքում նրա նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է:Ինտերնետում հայտնվում են ակումբների անուններ, որոնք հետաքրքրվում են նրա ծառայություններով: Եվ խոշոր գումարներ են նշվում, որը, իբր, «Շախտյորն» է պահանջում Մխիթարյանի տրանսֆերի համար: Հենրիխը դոնեցկցիների համար կարևոր է: Եվ, որ ամենակարևորն է, նրա տիպի ֆուտբոլիստը (միանգամից մի քանի խաղային խնդիրներ, մի քանի դիրքեր, եթե հարմար է) պետք է պահանջարկ ունենա լավագույն առաջնություններում: Ես առայժմ պատրաստ չեմ համարել, որ Ռուսաստանի առաջնությունը դրանց թվին է դասվում:
Բայց Հայաստանի հավաքականում նա ավելի քիչ գոլեր է խփում, քան այստեղ: Այսինքն` ոչ մի երաշխիք չկա, որ նա այսքան թվով գոլեր կխփի, ասենք, «Լիվերպուլում»,- հայտարարել է սպորտային հայտնի հեռուստամեկնաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում