Apple-ին դիմում-խնդրանք է ուղղվել ավելացնել հայերեն iOS ստեղնաշար
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ միայն կշահեն, եթե iPhone-ի և iPad-ի համար ստեղծվի հայերեն ստեղնաշար: Այժմ Android-ը ավելի հայտնի է դառնում հայերի շրջանում, քանի որ Apple-ը չի ապահովում ստանդարտ հայերեն ստեղնաշար: Այս խնդիրը նկատի ունենալով՝ iTechnology.am առցանց ամսագրի կողմից ստեղծվել է դիմում-խնդրանք:
Ամսագրի խմբագրությունից հայտնում են, որ այս դիմում-խնդրանքն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ Apple-ի արտադրանքը շատ տարածված է միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր ապրում են ախարհի տարբեր մասերում: Ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են օգտագործում Apple սարքավորումներ, այլ նաև հայկական սփյուռքը ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում և Ավստրալիայում:
Ավելին խնդրանք-դիմումի մասին
Հայերենը երեք հազար տարվա պատմություն ունեցող լեզու է, իսկ հայկական այբուբենը 1,600 տարեկան է: Մենք խնդրում ենք Apple-ին իր հավատարիմ հաճախորդներին ապահովել իրենց մայրենի լեզվով գրելու հնարավորությամբ: Apple-ի սարքավորումները կարող են շատ մեծ դեր խաղալ ամողջ աշխարհում ցրված միլիոնավոր հայերի և Հայաստանի միջև կապը պահելու գործում: Apple-ի գործադիրին ուղղված նամակ-խնդրանքով հանդես էր եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը 2013թ.-ի ապրիլին:
iTechnology.am-ի մասին
iTECHNOLOGY.am-ը առաջին առցանց վայրն է, որ միավորում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ ներգրավված կամ հետաքրքրված մարդկանց: iTECHNOLOGY.am-ը աղբյուր է ներդրումների հնարավորություններ փնտրող անհատների և ընկերությունների համար, բացի այդ այն տարածում է նորություններ և լուսաբանում այն ամենն, ինչ կատարվում է ՏՏ համայնքում:
Թողարկումների հղումներ ամերիկյան և այլ արտասահմանյան ՏՏ և բիզնես ուղղվածությամբ ամսագրերից, որոնք արդեն գրել են iTechnology.am-ի առցանց դիմում-խնդրանքի մասին.
Wall Street Journal
Macdaily News
Dr. Bob’s Tech Blog
Technutscomputer.com
New.silobreaker.com
pn.newsblaze.com
Techinvestornews.com
Allphonenews.com
Eplemaskin.no
Ca.finance.yahoo.com
Electronista.com:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան