Արցախի կառավարությունում փոփոխությունները շարունակվում են
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին