Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ Իսրայելի նախագահին. Իրանի հետ հարևան լինելը հեշտ գործ չէ
Բաքուն ցանկանում է Իսրայելի հետ ընդլայնել իր ռազմավարական հարաբերությունները:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Իրանական կայքի հաղորդմամբ՝ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում համարվում է Իսրայելի ամենակարևոր դաշնակիցը:
Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին, կարևորելով Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները, մասնավորապես նշել է. «Ադրբեջանը, գտնվում է Ռուսաստանի և Իրանի միջև: Այդ երկու երկրների հետ հարևան լինելը հեշտ գործ չէ: Բաքուն ցանկանում է Իսրայելի հետ ընդլայնել իր ռազմավարական հարաբերությունները»:
Իրանական աղբյուրի մեկնաբանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած առաջին պաշտոնական այցին, հավելել է. «Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա սերտ հարաբերությունները մշտապես արժանացել են Իրանի քննադատությանը: Վերջին տարիներին բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքից ընդդեմ Իրանի հետախուզական գործողություններ է իրականացրել: Բացի այդ, վերջին շրջանում տեղեկություններ հրապարակվեցին, համաձայն որոնց՝ Իսրայելն Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման դեպքում կարող է օգտվել Ադրբեջանի օդային տարածքից»:
Նշենք, որ այսօր Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում քննվում է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրան-Ադրբեջան հարաբերությունների հարցը՝ Մեջլիսի ազգային անվտանգության հանձանժողովի օրակարգում
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ժամանակագրությունը 2012թ-ին. Փոխադարձ անվստահությունը պահպանվել է
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը
Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև կա՞ արդյոք ռազմական բախման հավանականություն. Իրանագետի մեկնաբանությունը