«BlackBerry Complete»՝ ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների «BlackBerry Complete» փաթեթը, որն ակտիվացնելով` բաժանորդը ստանում է.
• BlackBerry® պրոֆիլին մեկ Էլեկտրոնային վեբ-փոստ հասցե կցելու հնարավորություն. այս հասցեի նամակագրությունը կարելի է վարել անմիջապես սմարթֆոնից՝ առանց մուտք գործելու համապատասխան վեբ կայքը
• BlackBerry® Էլեկտրոնային հասցե ([email protected]). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարելի է վարել ամբողջ նամակագրությունը
• Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված` ակնթարթային հաղորդագրությունների այլ ծրագրերի շնորհիվ
• Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
• Ներառված ինտերնետ:
«BlackBerry Complete» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:
Փաթեթ
|
Գործողության ժամկետ
(օր)
|
Ներառված ինտերնետ
(ՄԲ)
|
Արժեք
(դրամ)
|
«BlackBerry Complete 1»
|
1
|
5
|
120
|
«BlackBerry Complete 7»
|
7
|
50
|
1000
|
«BlackBerry Complete 30»
|
30
|
500
|
3600
|