Գեղարքունիքի ևս մեկ դպրոցում կներդրվի ներառական կրթություն
Գեղարքունիքի մարզի 12 դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Օրերս այս թիվը ավելացել է ևս 1-ով: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սևան քաղաքի Վ.Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվելու է ներառական կրթություն, որտեղ ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ:
Այդ նպատակով օրերս Գեղարքունիքի մարզպետարանում ստորագրվել է եռակողմ հուշագիր, որը վավերացրել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը և «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը:
Ստորագրված հուշագրով նշված դպրոցում իրականացվում է «Հավասար հնարավորություններ հաշմանդամ և կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար» ծրագիրը, որով ստեղծվում են պայմաններ այստեղ ներառական կրթության կազմակերպման համար: Ծրագրի շրջանակներում կառուցվում են թեքահարթակներ, վերանորոգվում և կահավորվում է համապատասխան դասասենյակ, վերապատրաստվում են մասնագետ ուսուցիչները, ներառական կրթության մեջ ընդգրկվում են հատուկ կարիք ունեցող երեխաներ:
«Պետք է անել հնարավորը, որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները շփվեն իրենց հասակակից եւ առողջ երեխաների հետ, իրենց զգան որպես հասարակության լիիրավ անդամներ եւ առողջական խնդիրների համար հոգեպես չճնշվեն»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա