Հայփոստը համալրել է իր ավտոտնտեսությունը 25 նոր ավտոմեքենաներով
«Հայփոստ»-ը համալրել է իր ավտոնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով` ընկերության վերակազմավորման շրջանակներում: Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոմեքենաների շնորհիվ կավելանան Արարատ, Արմավիր և Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ավտոնտեսության ընդլայնումն ու արդիականացումն ուղղված են բարձրորակ ծառայությունների ապահովմանը թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Նոր փոխադրամիջոցները հնարավորություն կտան փոստային բաժանմունքներ հասնել ավելի արագ և անվտանգ:
Այդ նպատակով ավտոմեքենաները հագեցած են GPS համակարգով, ինչը հնարավորություն կտա վերահսկել մեքենաների հոսքը անմիջապես գլխամասից:
Նոր փոխադրամիջոցները վառելիքի ավելի քիչ ծախս են նախատեսում, ինչն անմիջական բնապահպանական ազդեցություն ունի, և կրճատում են ընկերություն գործառնական ծախսերը:
Յուրաքանչյուր տարի «Հայփոստ»-ի ավտոտնտեսության ընդալնումն ու արդիականացումը «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կողմից մշակած զարգացման ռազմավարության կարևոր մասն է կազմում: Այն ուղղված է «Հայփոստ»ի վերափոխմանը` ավելի դինամիկ, ճկուն և բարձրորակ սպասարկման չափորոշիչներին համապատասխանող փոստային օպերատորի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները