Ներսիկ Նազարյանն ապօրինությունների վրա «աչք փակելու» դիմաց ստվերային հարկեր է հավաքել
«Ժամանակ»-ի տեղեկություններով, Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երևանի ոստիկանապետ լինելու հանգամանքը՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բառերից, ռեստորաններից, խաղատներից և գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա:
Այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն է եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը: