Պ. Ավետիսյան. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը լաբորատորիայի կարիք ունի
«Գիտության զարգացման համար առաջին պայմանը ենթակառուցվածքների ստեղծումն է: Չանենք դա, հետ ենք մնալու մեր հարևան երկրներից: Այդ առումով Գիտության ազգային ակադեմիայի բոլոր ինստիտուտներն էլ խնդիրներ ունեն»,- ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ ելույթում ասաց ԳԱԱ Հնագիտության և ազզագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Այնուհետև նա օրինակ բերեց կոնկրետ իրենց ինստիտուտը, որը հնագիտական լաբորատորիայի կարիք ունի:
«Անցած տարի ինստիտուտը 30 դաշտային հետազոտական ծրագիր է իրականացրել, որից 13-ը միջազգային ծրագրերի շրջանակներում: Հսկայածավալ աշխատանք է կատարվում, հսկայական նյութ է հավաքվում ուսումնասիրության համար: Սակայն չունենք լաբորատորիա»,- դիմելով ժողովին ներկա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասաց նա:
Պ. Ավետիսյանը նշեց, որ իրենք ունեն կազմած ծրագիր. հենց ինստիտուտի շենքում կարող են ստեղծել այդ լաբորատորիան՝ 8 սենյակով, իսկ սարքավորումներ ձեռք կբերեն միջազգային ծրագրերով: Ուղղակի, ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի շենքը վերանորոգվի:
«Մեր ծրագրերն ընդլայնվում են, հետազոտությունների քանակը շատ ավելի մեծ է, քան մեր ֆիզիկական հնարավորությունները»,- եզրափակեց Պ. Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա