Կենսաթոշակային բարեփոխումներ, IMF վերջին կանխատեսումներ, ակնկալվող զարգացումներ. քննարկում
«Ամերիա» ընկերությունների խումբը (Ameria Group of Companies) և «Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի»-ի (Global Shapers Community) Երևանյան կենտրոնը, հանդիսանալով Միջազգային տնտեսական ֆորումի (World Economic Forum) միակ անդամները Հայաստանում, նախօրեին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ շքասրահում կազմակերպել էին կլոր սեղան-քննարկում «Գլոբալ տնտեսական հեռանկարները և զարգացող շուկաների դերը» թեմայով:
Կլոր սեղանին մասնակցեցին Fidelity Investments ընկերությունում Emerging Markets Strategy-ի փոխնախագահ և Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ներկայացուցիչ Թոմաս Լյուբեքը:
Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) համաշխարհային տնտեսական վերջին կանխատեսումներին, զարգացող երկրների դերին, Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական ցուցանիշներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա, ՀՀ-ում իրականացվող և անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներին, կենտրոնական բանկերի դերին և խնդիրներին, ինչպես նաև ֆինանսական ճգնաժամից հետո ֆինանսական ոլորտում (ներառյալ կենսաթոշակային բարեփոխումները) ակնկալվող զարգացումներին:
«Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի»-ի (Global Shapers Community) Երևանյան կենտրոնն աշխարհի խոշորագույն 220 քաղաքներում հիմնված «Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի»-ի անդամ է և հանդիսանում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորում»-ի (World Economic Forum) նախաձեռնությունը: Նորաստեղծ այս ցանցն արդեն իսկ ունի ավելի քան 2000 անդամ ամբողջ աշխարհում: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքում:
«Ամերիա» խմբի ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագ զարգացող, մասնագիտացված ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների և գործարար ծրագրերի իրականացման աջակցման և խորհրդատվության, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում գործող կազմակերպություններին և անհատներին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել` www.ameriagroup.am
Նախորդիվ՝Հայաստանում է համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտի մասնագետ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները