Նիկոլ Աղբալյանի դպրոցում «Յուքոմ»-ը վերանորոգել և կահավորել է համակարգչային դասարանը
Ապրիլի 23-ին ժամը 11-ին, Նիկոլ Աղբալյանի անվ. թիվ 18 դպրոցում Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հանդիսավոր բացեցին «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և կահավորված համակարգչային դասարանը: Նրանք ողջունեցին աշակերտների մուտքը նոր դասարան և ծանոթացան նրանց կողմից կատարված աշխատանքներին:
Վերանորոգումը իրականացվել է` համաձայն Ucom ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև 2012թ նոյեմբերին կնքված «Համաձայնության հուշագրի», որով Ucom ընկերությունը պատրաստականություն է հայտնել վերանորոգել և վերազինել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում գործող 15 դպրոցների համակարգչային սենյակներ:
Նշենք, որ 2012 թվականի նոյեմբեր ամսին Ucom ընկերությունը արդեն իրականացրել է Աջափնյակ համայնքի թիվ 156 դպրոցի համակարգչային դասարանի վերանորոգումը, ինչը և ոգևորել է ընկերության տնօրինությանը առավել ակտիվ գործունեություն ծավալել ուսումնական հաստատությունների զարգացման գործում:
Մինչև տարվա վերջ «Յուքոմ»-ը պլանավորում է համակարգչային դասարաններ նվիրել ևս 12 դպրոցների: