Հավաքների ազատությունը մի քանի տարի առաջ սահմանափակվում էր, այժմ` հարգվում. Ամերիկյան զեկույցների համեմատություն

Հեղինակ` Տիգրան Խաչատրյան

Ապրիլի 19-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում, ինչպես միշտ, անդրադարձ կա նաև Հայաստանում հավաքների ազատության խնդրին: Հավաքների ազատությունը, ի թիվս այլ ազատությունների, հանդիսանում է երկրի ժողովրդավարության գնահատման կարևոր ցուցիչներից մեկը:

Հավաքների ազատության սահմանափակման խնդիրը արձանագրվել է ԱՄՆ պետքարտուղարության նախորդ տարիների բոլոր զեկույցներում: Սակայն, համեմատալով օրերս հրապարակված զեկույցում հավաքների ազատության վերաբերյալ ԱՄՆ կառավարության գնահատականները նախորդ չորս տարիների գնահատականների հետ, կարելի է պնդել, որ արձանագրվել է շոշափելի առաջընթաց:

Այսպես, գնահատելով 2008 թվականին Հայաստանում հավաքների ազատության հետ կապված զարգացումները` զեկույցի հեղինակներն արձանագրել են. «Սահմանադրությամբ նախատեսվում է հավաքների ազատություն, սակայն իշխանությունները գործնականում խիստ կերպով խոչընդոտել են այս իրավունքի իրականացմանը: Նախքան մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը ՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու» մասին օրենքը նախատեսում էր, որ խմբերը կարող են առանց թույլտվություն ստանալու խաղաղ կերպով հավաքվել, եթե նրանք այդ մասին նախապես տեղեկացրել են համապատասխան մարմիններին: Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում քաղաքական կուսակցությունները հիմնականում ազատորեն էին խաղաղ հանրահավաքներ անցկացնում: Մարտի 1-ին, բողոքի հետընտրական ցույցերին ի պատասխան, այդ ժամանակ նախագահ Քոչարյանը Երևանում արտակարգ դրություն մտցնելու հրաման տվեց, որով արգելք էր դրվում հանրային ցանկացած հավաքի վրա և, ոստիկանությունը խստորեն հետևում էր դրա իրականացմանը: Մարտի 17-ին՝ արտակարգ դրության ավարտից երեք օր առաջ, իշխանությունները փոխեցին օրենքը՝ քաղաքական հանրահավաքներն ու ցույցերը իշխանություններին հայեցողական կերպով արգելելու լայն իրավասություն տալու նպատակով: ՀՀ ազգային ժողովն օրենքում կրկին փոփոխություններ կատարեց հունիսի 11-ին՝ որոշ չափով մեղմելով մարտի 17-ին ընդունված խիստ դրույթները: Սակայն գործնականում իշխանությունները շարունակում էին խստորեն ճնշել հավաքների ազատությունը փոփոխված օրենքը կամայականորեն մեկնաբանելու միջոցով, և մարտ ամսից մինչև տարվա վերջ մերժվել է դիմած վայրերում հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության մոտ 100 իրազեկում»:

2009թ-ի վերաբերյալ զեկույցում, ի տարբերություն նախորդ տարվա խիստ գնահատականների, բնորոշումները ավելի մեղմ են, սակայն հավաքների ազատության հետ կապված խնդիրների մատնանշումը նույնն է. «Սահմանադրությամբ նախատեսվում է հավաքների ազատություն, սակայն իշխանությունները գործնականում սահմանափակել են այս իրավունքի իրականացումը մասնավորապես այն անձանց համար, որոնց կառավարությունը համարում է քաղաքական ընդդիմություն: Նախքան 2008թ. մարտի սկզբին արտակարգ դրություն մտցնելը`«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը նախատեսում էր, որ խմբերը կարող են առանց արտոնում ձեռք բերելու խաղաղ հավաքվել, եթե նախապես տեղեկացրել են այդ մասին համապատասխան մարմիններին: Ի պատասխան հետընտրական ցույցերի, որոնք վիճարկում էին 2008թ. փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները` այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտին Երևան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու որոշում ընդունեց, որով արգելվում էր որևէ կարգի հանրային հավաք: Արգելքը խստորեն իրականացվում էր ոստիկանության կողմից: Արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում` ավելացնելով այնպիսի միջոցառումներ, որոնք զգալիորեն սահմանափակում էին խաղաղ հավաքների մարդու իրավունքը: Թեև 2008թ. հունիսին հետագա փոփոխություններով մեղմացվեցին խիստ դրույթները, որոնք իշխանություններին հայեցողական լիազորություն էին տալիս` արգելել քաղաքական հավաքներն ու ցույցերը, սակայն գործնականում իշխանությունները շարունակում էին սահմանափակել հավաքների ազատությունը օրենքի կամայական մեկնաբանությամբ և շատ դեպքերում մերժում էին իրենց խնդրած վայրում հանրահավաք անցկացնելու ընդդիմության իրազեկումները: Իշխանությունները սահմանափակեցին նաև ինքնաբուխ, փոքրաքանակ հավաքները, որոնք նախապես իրազեկում չէին պահանջում»:

Իսկ 2010 թ.-ի վերաբերյալ զեկույցում կրկին գնահատականները թողնելով նույնը, պետքարտուղարությունը կենտրոնանում է առավելապես օրենսդրական բացերի վրա, որոնք հնարավորություն են տալիս սահմանափակել հավաքների ազատությունը. «Սահմանադրությամբ նախատեսվում է հավաքների ազատություն, սակայն իշխանությունները գործնականում սահմանափակել են այս իրավունքի իրականացումը, մասնավորապես, այն անձանց համար, ովքեր ընկալվում են որպես քաղաքական ընդդիմադիրներ: Իշխանությունները շարունակել են կամայականորեն մերժել ընդդիմադիր կուսակցությունների և այլ խմբերի կողմից հանրահավաքների անցկացումը Երևանում վերջիններիս կողմից հայցվող վայրերում: Որոշ խմբերից եղել են նաև հաղորդումներ փակ տարածքների անհասանելիության վերաբերյալ: Տեղական դիտորդների ընկալմամբ ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելու մասին ներկայիս օրենքը և դրա իրականացումն անարդարացիորեն սահմանափակում է անձանց հավաքներ անցկացնելու իրավունքը՝ օրենքի իրականացման միջոցով իշխանություններին ընձեռելով անսահմանափակ հայեցողություն` ժողովների կամ հանրահավաքների անցկացումը թույլատրելու կամ արգելելու հարցում: Օրենքի համաձայն կազմակերպիչները պարտավոր են լիազոր մարմնին իրազեկում ներկայացնել ցանկացած պլանավորվող հավաքի մասին` բացառությամբ ոչ-զանգվածային հրապարակային (100 հոգուց պակաս մասնակիցներով) և ինքնաբուխ միջոցառումների: Դիտորդները դժգոհում էին, որ այս ընթացակարգերը չափից դուրս էին կանոնակարգված և պարունակում էին սողանցքներ, որոնք չարաշահումների հնարավորություն էին ապահովում իշխանությունների համար»:

2011թ.-ի մասին զեկույցում հավաքների ազատության վերաբերյալ գնահատականները նախորդների համեմատ բավական կարճ էին, իսկ որակումները՝ համեմատ դրական, քանի որ եթե մինչ այդ նշվում էր «խիստ կերպով խոչընդոտել են», այնուհետև՝ «գործնականում սահմանափակել են», ապա 2011թ-ի վերաբերյալ նշվում է «ժամանակ առ ժամանակ սահմանափակելու» մասին, այսինքն՝ դինամիկան ցույց է տալիս, որ աստիճանաբար, օրենսդրական փոփոխություններին զուգահեռ, տեղի է ունեցել հավաքների ազատության սահմանափակումների նվազում: 2011թ.-ի զարգացումների վերաբերյալ ԱՄՆ կառավարությունը տվել է հետևյալ գնահատականը. «Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված է հավաքների ազատության իրավունքը, սակայն իշխանությունները ժամանակ առ ժամանակ սահմանափակել են այս իրավունքը: Ապրիլին Ազգային ժողովն ընդունեց նոր օրենք հավաքների ազատության մասին: Օրենքի նախագծի սկզբնական տարբերակները քննության առած միջազգային փորձագետները, այդ թվում Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովից ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակից, համարում էին, որ գործող օրենքի համեմատ այն բարելավված է: Ընդունումից հետո սակայն տեղական ու ԵԱՀԿ փորձագետները մտահոգություն հայտնեցին, որ օրենքի ընդունման ձևն ու արագությունն Ազգային ժողովի կանոնակարգի ակնհայտ խախտում էին հանդիսանում և որ օրենքի վերջնական տարբերակում կային չմասնավորեցված սահմանափակումներ, որոնք պետական մարմիններին արգելելու չափից մեծ լիազորություններ էին տալիս: Առավել անհանգստացնող դրույթներից էր այն, որ հավաքն արգելվում է, եթե անցկացվելու է «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը: Քանի որ օրենքը չէր սահմանում հեռավորությունը, գործնականում իրավասու մարմինները կարող են այս դրույթն օգտագործել բողոքի սովորական ակցիաներին խոչընդոտելու համար»:

Այդ զեկույցում նշվում է հավաքների ազատությունը սահմանափակելու ընդամենը երկու դեպք, ինչից հետո զեկույցի հեղինակները ընդգծել են. «Ապրիլի 28-ից սկսած, երբ խորհրդարանը հաստատեց հավաքների ազատության մասին նոր օրենքը, իշխանությունները սկսեցին պաշտոնապես թույլատրել ցույցերի ու ընդդիմության հանրահավաքների անցկացումը մայրաքաղաքի այն վայրերում, որտեղ դրանց անցկացումը սահմանափակված էր, և բոլորն անցան առանց միջադեպերի, չնայած ժամանակ առ ժամանակ խոչընդոտվում էր հանրահավաքների մասնակցելու համար Երևան եկող ցուցարարների մուտքը Երևան»:

Եվ ահա 2012-թ.-ի վերաբերյալ օրերս հրապարակված զեկույցի՝ հավաքների ազատության վերաբերյալ բաժինը երբևէ ամենակարճ գնահատականն է պարունակում, իսկ գնահատականը հետևյալն է. «Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված է հավաքների ազատության իրավունքը, և իշխանությունները հիմնականում հարգել են այս իրավունքը»: Այլևս չի խոսվում օրենսդրական խնդիրների, ընդդիմության հավաքները արգելելու մասին: Զեկույցում միայն մեկ պարբերությամբ նշվում է, որ Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել են առանձին դեպքեր տեղական իշխանությունների կողմից քաղաքական ակցիաները խոչընդոտելու և պրոիշխանական միջոցառումներին նախապատվություն տալու հետ կապված: Այս համատեքստում զեկույցի հեղինակները նշել են, որ եղել են ահազանգներ, որ տեղական իշխանությունները խոչընդոտել են պետական ծառայողների մասնակցությունը ընդդիմադիր հավաքներին, մյուս կողմից եղել են պետական ծառայողներին և ուսանողներին պրոիշխանական քաղաքական հավաքներին մասնակցելու հարկադրանքի դեպքեր:

Այսպիսով, ամփոփելով այս ողջ ժամանակաշրջանում ԱՄՆ պետքարտուղարության գնահատականները, կարելի է փաստել, որ ժամանակի ընթացքում Հայաստանում աստիճանաբար զրոյացել են հավաքների ազատության սահմանափակման դեպքերը, որի պատճառները թաքնված են ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքական ընդդիմության գործելաոճի փոփոխության, օրենքների կատարելագործման և ավելի արդյունավետ իրականացման մեջ:
 

Ակադեմիական ազատությունն ու մշակութային միջոցառումները. ինչ ճանապարհ է անցել Հայաստանն այս առումով և ինչ իրավիճակում է գտնվում

Ամերիկյան զեկույց. Ինտերնետի ազատությունը Հայաստանում և հարևան երկրներում

Ղարաբաղյան էվոլյուցիան ամերիկյան զեկույցներում. Պետքարտուղարությունը փոխել է մոտեցումը

ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. Հիմնական խնդիրներից են կոռուպցիան ու արդարադատությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}