Հասարակություն 09:02 24/04/2013

«Ամերիա»-ն հովանավորել է Ցեղասպանության մասին երկու գրքերի հրատարակումը. Դրանք հանձնվեցին ընթերցողի դատին

Ավրորա Մարդիգանյանի կյանքի իրական պատմությունը ներկայացնող «Հոշոտված Հայաստան» ու Գորան Գունների հեղինակած «Հայոց Ցեղասպանությունը շվեդների աչքերով»՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող անգլերեն հրատարակությամբ այս երկու գրքերն հայ ու արտասահմանցի ընթերցողի և ուսումնասիրողների սեղանին դրվեց Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի նախօրեին՝ «Ամերիա» ընկերությունների խմբի ու ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցության արդյունքում: 

Ընկերության հետ համագործակցությունը թանգարանի տնօրեն Դեմոյանը ողջունելի է համարում, ասում է՝ շարունակական է լինելու, մեծ ծրագրեր կան՝ 100-րդ տարելիցի հետ կապված:

«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հիշեցրեց, որ ինքն արմատներով Վանեցի է, իր նախնիներն էլ մյուսների նման բռնի կերպով հայրենազրկվել են, ու ինքն էլ, ինչպես յուրաքանչյուր հայ, պահանաջատեր է: Նրա խոսքով, անցյալի տխուր էջերը միաժամանակ ուսանելի են:

«Գրքերը լայն լսարանի համար շատ օգտակար կլինեն: Մեկը՝ հետազոտություն է, իսկ մյուսը՝ սկզբնաղբյուր»,-ասաց Դեմոյանը, ավելացնելով, որ հասունացել էր արտատպումից բացի նոր գրքերի տպագրություն իրականացնելն ու դրանք շրջանառության մեջ դնելը: Հրատարակության սպասող շատ գրքեր կան, հայտնի ընկերության հետ համագործակցությունը կշարունակվի:

Առաջին գիրքը՝ «Հոշոտված Հայաստանը» Ավրորա /Արշալույս/ Մարդիգանյանի կյանքի իրական պատմությունն է: Գրքում ներկայացված է, թե ինչպես է հայ աղջնակի աչքի առջև սպանվել նրա ողջ գերդասատանը, ինչպես է փրկվել խաչելիությունից, ինչպես է հանդիպել Անդրանիկին, հաստատվել ԱՄՆ-ում, ապա Հոլիվուդում նկարահանված ֆիլմի՝ «Հոգիների աճուրդը» շնորհիվ հայոց վիշտը ներկայացրել համշխարահային հանրությանը, կազմակերպել դրամահավաքություն հազարավոր հայ որբերին օգնելու նպատակով: Ինչպես գրքի ներկայացման ժամանակ ասաց Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, դեռ 1919 թվականին հավաքվել է 30 մլն ամերիկյան դոլար: Այսօր 50 րոպեանոց ֆիլմից միայն 18 րոպեն է պահպանվել:

Ամերիկյան մամուլը Ավրորային անվանեց հայ Ժաննա դԱրկ: Ինչպես ներկայացրեց Դեմոյանը, կյանքի վերջին տարիները նա անցկացրեց տանը փակված՝ մենության մեջ, ոչ ոքի տեսնել չէր ուզում, շփվել՝ նույնպես, միայն մի կնոջ ձեռքից ամեն օր պատուհանից սնունդն էր ընդունում, կյանքի վերջին տարին ապրեց ծերանոցում: Նրա դին հողին հանձնող այդպես էլ չգտնվեց, մահացավ 1994-ին, 92 տարեկան հասակում, նրա դին այրեցին, սափորով հողին հանձնեցին, քառակուսի փոքրի շիրմաքրին միայն մահվան տարեթվերն են:

«Մենք ասում ենք, 1.5 մլն մարդ է սպանվել, սակայն վիճակագրության մեջ մարդը կորում է: Նրանք անհատներ էին»,-ասաց Դեմոյանը, նշելով, որ շատ պատահաբար ԱՄՆ-ում իր ձեռքն են ընկել Ավրորայի լուսանկարները, որոնք հիմա թանգարանում են, ապագայում կլինի ժամանակավոր ցուցադրություն:

Հաջորդը շվեդ Գորան Գունների գիրքն է, որն առաջին անգամ լույս է տեսել նախորդ տարի Շվեդիայում, շվեդերենով: Հեղինակը Ուպպսալա համալսարանի միսիոներական ուսմունքի դոցենտ է, Ստոքհոլմի համալսարանի ավագ դասախոս, «Շվեդական եկեղեցի» հեղինակավոր հանդեսի գլխավոր խմբագիր:

Գրքում ներառված է դիվանագիտական ու միսիոներական աղբյուրների տեղեկություններ, ականատեսների պատմություններ, մամուլի հաղորդագրություններ: Դեմոյանը Սկանդինավյան երկրների ուսումնասիրողների աշխատանքները կարևորում է նաև այն հանգամանքով, որ Սկանդինավյան երկրներն առաջին աշխարհմարատի տարիներին ունեցել են չեզոք դիրքորոշում: Գրքում ներառված են նաև Շվեդիայի խորհրդարանում տեղի ունեցած՝ Հայոց Ցեղասպանությանն ուղղված բանավեճերի մանրամասները և շվեդ հասարակության դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Գրքում զետեղված լուսանկարներն էլ արված են շվեդ կանանց կողմից, որոնք միսիոներության ժամանակ դարձան այդ բռնությունների զոհեր: Դեմոյանն ասում է, որ նրանց մեծ մասը վերադարձավ հայրենիք որպես հոգեկան հիվանդ՝ բուժվելու, զանազան բռնությունների ականատես կանացից մի քանիսն էլ շարունակ ինքնասպանության փորձեր են արել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}