Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր հնչելու է Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմը» և «Ասացվածք հոր համար» ակապելլան
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա համերգային ծրագրով` նվիրված 1915թ. եղեռնի զոհերի հիշատակին: Նվագախումբը կատարելու է հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» և «Ասացվածք հոր համար» ակապելլան:
Համերգին մասնակցելու են Հայաստանի երեք առաջատար՝ Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. խմբավար Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. խմբավար Հարություն Թոփիկյան) և Հովեր պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. խմբավար Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը:
Մենակատարներ են` Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Դիրիժորներն են` Ռոբերտ Մլքեյանը, Էդուարդ Թոփչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան