Տ. Մանսուրյանի շնորհիվ ունենք մեր ռեքվիեմը. Կտավը մաեստրոյի կյանքի 10 տարին է արժեցել
«Աստծո բարեհաճությունն է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի շեմին հայերս ունեցանք մի այնպիսի գործ, որն իսկապես դիվանագիտական նախաձեռնություն արժե: Խոսքը Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված ռեքվիեմին է վերաբերում: Այսօր հայկական առաջին ռեքվիեմի պրեմիերան է, մինչդեռ 2011-ին այդ մեծակտավ երկի պատվիրատուն` Գերմանիան, նույն երեկոյի ընթացքում հնչեցրել է և Մանսուրյանի և Մոցարտի ռեքվիեմները: Գիտակցելով մշակույթի ուժը` վստահ կարող ենք ասել, որ եթե ջանանք ու մեր ռեքվիեմը ներկայացնենք աշխարհի եկեղեցիներում և բեմերում, ապա աշխարհը ռեքվիեմների (Բեռլիոզ, Վերդի, Բրամս, Ֆորե և այլն) լատինական կանոնական տեքստի միջոցով ի վերջո կհասկանա, թե ում է ոգեկոչում հայ կոմպոզիտորը»,- գրում է «Առավոտը»։
Թերթի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասել է. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան