Միխայիլ Բելեցկի. Թուրքիան դեռ չի կարող իր ուսերից գցել անցյալի բեռը
Ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին ասել է, որ ժամանակակից Թուրքիան, ճանաչելով և դատապարտելով հայերի նկատմամբ իրականացրած վայրագ սպանությունը, որն իրականցրել է 98 տարի առաջ, այդ բեռը կգցեր իր խղճից և հանգիստ կշնչեր: Այս մասին հայտնում է Analitika.at.ua կայքը:
«Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջամիլ Չիչեքի պահանջը Ղրիմի խորհրդարանին, այն է` վերանայել հայերի ցեղասպանության ճանաչման որոշումը, վկայում է երկու բանի մասին: Առաջին, այն, որ Թուրքիան Ուկրաինային վերաբերում է որպես թույլ պետության, որի հետ կարել է խոսել վերջնագրերի լեզվով: Դժվար է պատկերացնել, որ բարձրաստիճան թուրք պաշտոնյան նման հրապարակային հայտարարություններ կաներ Ռուսաստանում կամ ԱՄՆ այն նահանգներում, որտեղ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, կփորձեր գործել «անաղմուկ դիվանագիտության» մեթոդներով:
Երկրորդ, որն ավելի ընդհանուր է, Թուրքիան դեռ չի կարող իր ուսերից գցել անցյալի բեռը, որը վնասում է ոչ միայն իր միջազգային դիրքերին, այլ նաև թունավորում է երկրում տիրող մթնոլորտը: Ինչպես հանցագործը, ում տանջում է իր խիղճը, չի կարող վերադառնալ նորմալ կյանքի՝ առանց զղջալու, այնպես էլ մի ժողովուրդ, որի անունից իրականացվել է սարսափազդու հանցագործությունը, չի կարող նորմալ ապրել՝ լռելով դրա մասին: Դա հիանալի գիտակցեցին գերմանացիները, ովքեր դատապարտեցին նացիզմի հանցագործությունը: Լավ օրինակ են Ուկրաինան և Լեհաստանը, որոնք դատապարտեցին պատերազմի տարիներին խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները: Ժամանակակից Թուրքիան, ճանաչելով և դատապարտելով 98 տարի առաջ հայերի նկատմամբ իրականացրած վայրագ սպանությունները, իր խղճից կգցի բեռը և ազատ կշնչի: Թուրքիայում քիչ չեն մարդիկ, ովքեր դա հասկանում են, և բարձրաձայն խոսում են դրա մասին: Չի կարելի կասկածի տակ դնել, որ երբևէ այն ճանաչվելու է: Սակայն Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այնպես էլ թուրք հասարակության հիմնական մասը, ցավոք, դրան դեռ պատրաստ չեն»,-ասել է քաղաքագետը:
Նշենք, որ այսօր Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում անցկացվելու է պատարագ՝ նվիրված Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան