ՀԱԿ-ի հայտարարությունը լրագրողի նկատմամբ կատարված բռնության դեպքի վերաբերյալ
Ապրիլի 23-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող «Ilur» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի մասնագիտական գործունեությունը։ Այդ կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ «ոչ յուրային» լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։
Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երևանի գործող ավագանի և ավագանու թեկնածու Արամ Պապայանը։ Լրագրողի նկատմամբ բռնության գործադրման ողջ ընթացքում կատարվող ծանր հանցագործությանը անհաղորդ ու անտարբեր հետևել են քիչ հեռու կանգնած ոստիկանները։ Զանգահարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից նույնպես օպերատիվ օգնություն չի ստացվել։
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված նողկալի արարքը, ինչը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու նրա քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի իրական դեմքի արտապատկերումն է։ Լրագրողական աշխարհը, իրավապաշտպան կազմակերպությունները, համապատասխան միջազգային կառույցները, հասարակությունը, հուսով ենք, իրենց վերաբերմունքը կարտահայտեն զազրելի այս փաստի նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները