Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձև է պատրաստվում
Ինչպես տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվականը, վկայակոչելով թուրքական «NTV» հեռուստաալիքը, Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձև է պատրաստվում: Նախօրեին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, հրավիրվել է նիստ, որի ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
«Մերեց» կուսկացության պատգամավոր Զեհավա Գալօնի նախաձեռնությամբ` արծարծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Զեհավա Գալօնին նշել է, որ թեև Թուրքիայի հետ մերձեցման ջանքեր են ներդրվում, բայց այնուամենայնիվ անրհաժեշտ է, որ Քնեսեթն ընդունի Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդարանականները հավանություն են տվել ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի մշակմանը: Այդ նպատակով ստեղծվել համապատասխան հանձնաժողով:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան