Ալի Հասանովը վրդովված է ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցից
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Ալի Հասանովը «Ազերի Թաջ» պետական լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցի օբյեկտիվությունը՝ այն որակելով «սուբյեկտիվ»:
«Զեկույցի սուբյեկտիվ բնույթը, տեղեկատվության աղբյուրների բացակայությունը, որոշ փաստերի խեղաթյուրումն ու ամենակարևորը՝ Ադրբեջանի պաշտոնական մարմինների դիրքորոշման անտեսումը, բավարար հիմք են հանդիսանում զեկույցը ոչ օբյեկտիվ գնահատելու համար», - ասել է Հասանովը:
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի 33-րդ քննադատական զեկույցը վերաբերում է Ադրբեջանում խոսքի ազատության, ազատ հավաքներ կազմակերպելու իրավունքների ոտնահարման, անարդար դատավարության, ինչպես նաև սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում 2012 թվականին զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում գրանցված մահացության մեծաքանակ դեպքերին, բանտերում տիրող ոչ մարդկային պայմաններին, վարչական ու ոստիկանական կամայականություններին, լայնածավալ կոռուպցիային, քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակմանը, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքների խախտմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին