Haaretz. Իսրայելում և՛ կոլիցիան և՛ ընդդիմությունը հանդես են եկել Հայոց ցեղասպանության հիշատակման կոչով
Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի կառավարությունը փորձում է թուլացնել Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը, Քնեսեթի անդամները բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին է հաղորդում Haaretz.com իսրայելական լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի իշխանությունները ջանում են «Ազատության» նավատորմիղի հետ կապված միջադեպի հետևանքով առաջացած լարվածությունից հետո Անկարայի հետ «կարկատել» իրենց հարաբերությունները, նախօրեին և՛ Իսրայելի իշխող կոալիցիան, և՛ ընդդիմությունը Օսմանյան Կայսրության կողմից իրագործված Հայոց ջարդերի առնչությամբ համապատասխան կոչեր են հնչեցրել:
Աղբյուրի փոխանցմամբ, Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում 1.5 միլիոն հայ է զոհվել և այս շաբաթ նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակման տարելիցը: Երուսաղեմի անցյալը սերտորեն կապված է Անկարայի հետ և դա է պատճառը, որ իշխանությունները պաշտոնապես իրադարձությունները որպես ցեղասպանություն չեն ճանաչում:
«Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոստին, ինչու ենք մենք անտարբեր մնում այն դեպքում, երբ Թուրքիան չի կրում իր վրա պատասխանատվություն»,- այս մասին նշել է Իսրայելի օրենսդիրի անդամ Այելեթ Շեքթը:
Իսրայելի օրենսդիրի մեկ այլ անդամ Յիսրայել Հասոնը կոչ է արել իր գործընկերներին՝ առակցություն ցուցաբերել հայ ժողովրդին. «Մենք ստեղծել ենք Իսրայելա-հայկական բերեկամության ասոցիացիա, և ես կոչ եմ անում Քնեսեթի այն անդամներին ովքեր ցանակություն ունեն, միանալ դրան` եթե նույնիսկ պետությունը դժվարանում է ձևակերպել այդ «հայտարարությունը»:
Խորհրդարանական Զահավա Գալ-Օնը անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցութուններին, նշել է, որ այն շատ կարևոր և ռազմավարական գործընթաց է, որին նա սրտանց կողմնակից է, սակայն դա չպետք է ազդի Հայկական ջարդերի ճանաչման վրա: Դա այն չէ, որ մենք կամ պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, կամ խզենք Թուրքիայի հետ հարաբերությունները: Մենք կարող ենք երկուսն էլ անել»:
Խորհրդարանի մեկ այլ անդամ Օֆիր Աքունիսը նշել է. «Որպես հրեա, մենք բարոյական պարտավորություն ունենք հիշել մարդկային ողբերգությունները: Դրացից մեկը Հայոց ջարդերն են: Իսրայել պետությունը երբեք չի հերքել այդ սարսափելի իրադարձությունները»:
Ի վերջո Քնեսսետի անդամները որոշում են ընդունել, որ Քնեսեթի հանձնաժողովը պետք է ընտրի կոմիտե, որը ավելի լայն քննարկում պետք է անցկացնի թեմայի առնչությամբ: