Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքը հյուրընկալվել է Արա Աբրահամյանի տանը
Որքան էլ Արա Աբրահամյանը ժխտում է, թե ինքը չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մենեջերը, այնուհանդերձ, վերջինիս մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրը պնդում է, որ նա է հրավիրել Րաֆֆուն` միտինգի հաջորդ օրը լինել իր հյուրը Մոսկվայում:
«Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ընտանիքի անդամներին դիմավորել է Համլետ Ղուշչյանը, ուղեկցել Աբրահամյանի` Բառվիխայում գտնվող տուն: Այդ «դաչաներում» է ապրում ռուսական ողջ «տուսովկան», այդ թվում և Պուտինը: Հովհաննիսյանները գիշերել են Աբրահամյանենց տանը, վերջինս շատ բարձր ընդունելություն է կազմակերպել նրանց պատվին, զրուցել են, կիսվել: Արա Աբրահամյանն իր մտերիմների շրջապատում ասել է, որ Րաֆֆին շատ խելացի մարդ ու քաղաքական գործիչ է: Որևէ էական հանդիպում Հովհաննիսյանները չեն ունեցել, հաջորդ օրը Մոսկվայում շրջել են ու հետկեսօրին վերադարձել Երևան»:
Թերթի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Արա Աբրահամյանը միայնակ է ընդունել նրանց. նրա ընտանիքը, կինն ապրում են Լոս Անջելեսում: