Բողոքի ցույց՝ Իրանում Թուրքիայի դեսպանության առջև (լուսանկարներ)
Իրանի իշխանությունները թույլատրել են իրանահայերին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանության առջև:
Այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր առավոտյան Ցեղասպանության նահատակների հիշատակին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագից հետո հավաքվածները բողոքի երթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն:
Երթի ընթացքում իրանահայերը Ցեղասպանությունը դատապարտող պաստառներ են պարզել են, որոնց վրա գրված է եղել «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին կազմակերպված ցեղասպանությունն է»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկանը (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստանը (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորը բարձրացրել է Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Հայոց ցեղասպանության հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը
Իրանի Մեջլիսի փոխնախագահը՝ թուրքերին. «Հայերի արյամբ շաղախվածի ձեռքը այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան