ՌԴ ԱԳՆ. Մոսկվայի և Երևանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել
Ապրիլի 25-ին Ռուսաստանի դաշնություն պաշտոնական այցով կմեկնի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռիա նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Այցի շրջանակներում նախատեսվող ՀՀ և ՌԴ արտգործնախարարների բանակցությունների օրակարգի, ինչպես նաև երկրողմ հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին:
- Ապրիլի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբադյանը պաշտոնական այցով կժամամանի Ռուսաստան: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այցի շրջանակներում:
-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկրկողմ հարաբերություններում առկա հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային համագործակցության խնդիրների լայլ քննարկում:
Նախատեսված են հայկական պատվիրակության ղեկավարի հանդիպումը Դաշնային խորհրդի և պետդումայի ղեկավարների հետ: Էդվարդ Նալբանդյանը նաև հանդես կգա ՌԴ ԱԳՆ դիվանագիտության ակադեմիայի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի առջև: «Իտար տասս» լրատվական գործակալությունում նախատեսված է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ նրա հանդիպումը: Նախատեսված է նաև Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների դնելու արարողությունը:
Այցը կդառնա բեղուն, քաղաքական, արևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված հայ-ռուսական երկխոսության տրամաբանական շարունակությունը:
- Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի հետ մեր հարաբերությունների ներկայիս մակարդակը:
-Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները դուրս են եկել դաշնակցային հակագործակցության նոր մակարդակ: Դրանց հիմքում դրված դրույթները ներառված են 1997 թ օգոստոսի 29-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև`2000 թ սեպտեմբերի 26-ին ստորագրված դաշնակցային, դեպի 21-րդ դար կողմորոշված համագործակցության մերաբերյալ հռչակագրում: Այս փաստաթղթերում ներառած ծրագրային դրույթների հետևողական իրականացումը թույլ է տվել երկրողմ համագործակցությանը հաղորդել որակապես նոր մակարդակ, դարձնել այն ավելի բալանսավորված և ներդաշնակ:
Երկկողմ համագործակցության հռչակված նպատակների համատեղ հավատարմությունը հաստատվեց նաև այս տարվա մարտի 12-ին կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որը դարձավ հայկական պետության ղեկավարի արտերկիր կատարած առաջին այցը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո:
Բացի ամենաբարձր մակարդակով բեղուն երկխոսությունից Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են նաև ակտիվ միջգերատեսչական և միջխորհրդարանական շփումներ, երկրամասերի միջև կապեր: Կատարելագործվում է երկկողմ նորմատիվ-իրավական բազան:
- Որո՞նք են մեր երկրների միջև արտաքին քաղաքական համագործակցության հիմնական ուղղությունները:
Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցում են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում: 2012 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածքում հաջողությամբ անցկացվեցին ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասշտաբային` «Համագործակցություն 2012» խորագրով զորավարժությունները: Երկկողմ համագործակցության զարգացման շուրջ քննարկումների սկզբունքորեն նոր հարթակ հանդիսացավ երկու երկրների ղեկավարների պայմանավորվածության արդյունքում ստեղծված հանձնաժողովը, որը կոչված է քննարկելու Եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակներում Հայաստանի և Մաքսային միության, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի համատեղ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցությունը: Հանձնաժողովի առաջին նիստը կայացավ 2012 թվականի դեկտեմբերին մոսկվայում, երկրորդը` այս տարվա ապրիլին Երևանում:
Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համակարգում են արտաքին քաղաքական ջանքերը` հիմնված արտգործնախարարների միջև ստորագրված Համագործակցության վերաբերյալ մեմորանդումի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ 2012-2013 թվականների վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին ստորագրված Արտգործանախարարների միջև կոնսուլտացիաների պլանի վրա: Միջազգային քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ պարբերաբար իրականացվում է «ժամացույցների ճշտում»` ներառյալ եվրոպական և տարածաշրջանային անվտանգության ապահովումը: Մտերիմ փոխհարաբերություններ են ստեղծված նաև միջազգային կառույցներում` ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն:
Էդվարդ Նալբանդյանի այցի արդյունքում ենթադրվում է նաև քննարկել Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցեր` ներառյալ ԼՂ կարգավորման հիմնախնդիրը: Մենք ելնում ենք այն բանից, որ Երևանի հետ` տարածաշրջանային մակարդակում արտաքին քաղաքական գործողությունների սերտ համակարգումը նպաստում է տարածաշրջանում քաղաքական իրադրության առողջացմանը:
- Ինչպիսի՞ն են Հայաստանի հետ տարբեր ոլորտներում գործընկերության զարգացման մեխանիզմները:
- Երկկողմ հարաբերությունների համակարգի առանցքային օղակը հանդիսանում է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: հանձնաժողովի 14-րդ նիստը կայացավ 2012 թվականի հոկտեմբերի 11-12-ին Երևանում: Արդյունավետ է աշխատում նաև ռուս-հայկական միջկառավարական ռազմա-տեխնիկական համագործակցության հանձնաժողովը, որն իր 7-րդ նիստն անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Միջխորհրդարանական համագործակցությանը կարևոր ազդակ հաղորդվեց 2012 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Երևանում տեղի ունեցած ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:
- Ինչպե՞ս է զարգանում երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը:
- Ռուսաստանը վստահաբար զբաղեցնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ դիրքը` հանդիսանալով առևտրային առանցքային գործընկերը և Հայաստանի տնտեսության մեջ առաջատար արտաքին ներդրողը: Երկու կողմերի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2012 թվականի արդյունքներով կազմում է 1.2 մլրդ ԱՄՆ դոլար:
Հայաստանում ռուսական կապիտալով գործունեություն ծավալող ձեռնարկությունների ընդհանուր թիվը մոտ 1.3 հազար է` հանրապետությունում արտաքին կապիտալի մասնակցությամբ գործող տնտեսական սուբյեկտների մեկ չորրորդից ավելին: Երկրի շուկայում արդյունավետ աշխատում են այնպիսի առաջատար ռուսական կորպորացիաներ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «Վե Տե Բե բանկը», «Ռուսաստանի Երկաթգծեր» ընկերությունը, «Ռուսական ալյումինները» և այլն: Տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունը շարունակում է մնալ նավթաէներգետիկ ոլորտը:
Համատեղ աշխատանքի կարևորագույն տարրը 2012 թվականի հոկտեմբերին ստորագրված` մինչև 2020 թվականը ՌԴ և ՀՀ Երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի պրակտիկ իրացումն է:
- Ի՞նչ կարելի է ասել երկկողմ հարաբերությունների մասին` տարածաշրջանի և հումանիտար ոլորտում կապերի առնչությամբ:
Ակտիվ զարգացող միջշրջանային համագործակցությանը մասնակցում են Ռուսաստանի 70 սուբյեկտներ: Ստորագրված է 28 միջշրջանային համաձայնագիր` կապված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հետ: 2012 թվականի հոկտեմբերին Երևանն ընդունեց Ռուս-հայկական երկրորդ միջշրջանային ֆորումը, որի ժամանակ ներկայացված էին պատվիրակություններ Ռուսաստանի 13 երկրամասերից և Հայաստանի բոլոր մարզերից: Միջոցառումը կարևոր դեր խաղաց երկու կողմերի գործարար հանրության և հասարակությունների միջև, այդ թվում փոքր և միջին բիզնեսի մակարդակում, նոր կապեր հաստատելու առումով:
Երկու երկրների քաղաքացիական հասարակության ինստիտուտներում և հումանիտար ոլորտում կապերի ընդլայնումը նպաստում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված սերտ երկկողմ հարաբերությունների պահպանմանը և զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան