ՀՀԿ-ի խնդիրը 40% ներկայացվածության ապահովումն է
Վերլուծելով Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին ընտրության մասնակից կուսակցությունների դիրքերը` «Голос Армении»-ն գրում է. «Անվիճելի է, որ Երևանի ավագանու ընտրությունների ֆավորիտը ՀՀԿ-ն է՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հարցը նրանում է, թե կկարողանա՞ արդյոք ՀՀԿ-ն ապահովել 40% ներկայացվածություն, որպեսզի ստիպված չլինի հարցերի լուծման համար գնալ կոալիցիա»:
Մեկնաբանելով ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Է. Շարմազանովի այն հայտարարությունը, թե երկրորդ տեղը ավագանու ընտրություններում զբաղեցնելու է ԲՀԿ-ն` թերթը նկատում է, որ դեռ շուտ է «Բարև» դաշինքն անտեսելու համար, քանի որ քարոզարշավի երկրորդ հատվածն ավելի ակտիվացնելու դեպքում «Ժառանգությունը» դեռ կարող է պահպանել նախագահական ընտրություններում Ր. Հովհաննիսյանի հավաքած 37%-ը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին և ՀԱԿ-ին, ըստ «ГА»-ի` վերջիններս հազիվ կարողանան հաղթահարել 6%-ի շեմը, այն էլ մեծ է հավանականությունը, որ երեքից մեկը կարող է դուրս մնալ: Ըստ թերթի՝ այս երեք կուսակցությունները հայտնվել են շախմատային «ցուգցվանգի» իրավիճակում, երբ ցանկացած քայլ էլ ավելի է վատթարացնում իրենց վիճակը։