Մարգարիտա Խաչատրյան. Հայ զինվորը ունի հասարակության աջակցության կարիքը
Հայ զինվորը ունի հասարակության աջակցության կարիքը: Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ առջև ծառացած խնդիրներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Համակարգող խորհուրդը 12-օրյա շրջայցի ընթացքում եղել է պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում: Պետք է նշեմ, որ ադապտացիոն շրջանում զինվորը շատ է զգում հասարակության աջակցության կարիքը: Զինվորի բարոյահոգեբանական պատրաստվածությունը բարձրացնելու համար հասարակությունը պետք է ավելի թափանցիկ և շրջադարձ հայացք ուղղի դեպի բանակը: Շրջայցի ընթացքում մենք տեսանք, որ մթնոլորտը շտկվել է: Որոշ թերություններ իհարկե կային: Հանձարարականներ տվեցինք և զորամասերի հրամանատարները դրանք տեղում կշտկեն: Որոշ թերությունների փոխանցեցինք պաշտպանության նախարարին»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
«Բոլոր թերությունները գոյանում են անտարբերության արդյունքում»,- ասաց Մ. Խաչատրյանը` հավելելով, որ շրջայցի ընթացքում գրանցվել է սննդի որակի հետ կապված թերություն, որը տեղում շտկվել է:
«Կար դեպք, որ զինվորը չէր հայտնել իր առողջական խնդիրների մասին և հայտնվել էր զորամասում: Այդ զինվորի հոսպիտալացրեցինք»,- տեղեկացրեց Մարգարիտա Խաչատրյանը: Բանախոսի խոսքերով, առկա էր տանից ստացվող ծանրողների ժամանակին տեղ հասցնելու, ներքնաշորի որակի բարձրացման խնդիրներ:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվող մահվան միջադեպերին, Մ. Խաչատրյանը, նշեց, որ այս ամենի հիմնական պատճառը փոխադարձ ներողամտության բացակայություն է: «Եթե կարողանանք զինված ուժերում ներողամտություն սերմաներել, որ մեր տղաները միմյանց նկատմամբ լինեն ներողամիտ, ողբերգական դեպքեր չեն գրանցվի»,- նշեց Մ. Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան