Հունվարի 1-ից կսկսի գործել Արդարադատության ակադեմիան
Հայաստանի Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ՝ կլուծարվեն ՀՀ դատական և դատախազական դպրոցները: Այդ մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` «Արդարադատության ակադեմիայի մասին» և հարակից օրինագծերի փաթեթը ներկայացնելու ժամանակ: Նշենք, որ օրինագծերի փաթեթը խորհրդարանում կքննարկվի երկրորդ ընթերցման ընթացակարգով :
Ըստ նախարարի պաշտոնակատարի, շուրջ 2500 քմ տարածք ունեցող դպրոցում բացի դասասենյակներից, կլինի նաև հյուրանոցային համալիր՝ նախատեսված մարզերից ժամանած ուսանողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին