Պոլսահայ հայտնի լուսանկարիչը պատմել է, թե ինչու է թաքցրել իր հայ լինելը
«Ermenihaber.am» լրատվական կայքը ներկայացրել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը համարվող ստամբուլահայ Արա Գյուլերի` «Հաբերթուրք»-ին տված հարցազրույցի ուշագրավ մանրամասները:
Արա Գյուլերը սկզբում պատմել է իր կարերիայի ընթացքում պատահած հետաքրքիր դեպքերի և ունեցած ձեռքբերումների մասին:
«10 տարի շարունակ ներկա եմ գտնվել Կաննի կինոփառատոնին: Ուշագրավ դեպքեր են եղել: Սոֆի Լորենին դե ճանաչում եք չէ՞: Ուրեմն երբ տեսա, որ նա պատրաստվում է վերելակով բարձրանալ, ինքս էլ շտապեցի դեպի վերելակը: Միասին վերև բարձրացանք: Հյուրանոցի սենյակի միջնամասում մահճակալ կար: Սոֆի Լորենը հոգնած էր: Կոշիկները հանեց և նստեց մահճակալին: Հարցրեցի, թե կարող եմ լուսանկարել: Նա թույլատրեց: Ես էլ իսկույն մի քանի լուսանկար արեցի և ուղարկեցի Թուրքիա: Հաջորդ օրը Թուրքիայում ազդագրեր փակցրեցին` «մեր թղթակից Արա Գյուլերը1 Սոֆի Լորենի ննջասենյակում» գրությամբ:
Գյուլերը նաև պատմել է, որ ինքը շատ հարուստ ընտանիքի զավակ լինելով հանդերձ թաքցրել է իր անունը: Իսկ լրագրողի այն հարցին, թե «Ձեր հայ լինելու համար երբևէ Ձեզ անհագստացրե°լ են», ի պատասխան Արա Գյուլերն ասել է. «Ոչ, ըստ էության ոչ մեկ չի էլ իմացել իմ հայ լինելը»: Ապա ինքնությունը թաքցնելու պատճառ որպես նշել է. «Սա տարօրինակ երկիր է, տականքներ շատ կան, կգային անախորժություն կստեղծեին: Թե չէ այստեղի ամենաբնիկը հենց ես եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան