«Լավ մարդ չէ». Աստղիկ Գևորգյանը դատապարտել է լրագրողի նկատմամբ հարձակումը
«Դատապարտում եմ յուրաքանչյուր անկիրթ պահվածք, ոտնձգություն, ահաբեկչություն, ոչ վայելուչ պահվածք, ուր մնաց, թե հարձակում: Ոչ մեկին իրավունք չի տրվում խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը ով ուզում է դա լինի», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու Հանրապետական ցուցակի անդամ Աստղիկ Գևորգյանը` դատապարտելով իր գործընկերոջ կողմից լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված հարձակումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը հարձակվել էր «iLur»-ի լրագրողի վրա, խլել ձեռքի նրա ֆոտոխցիկը: Հարձակման ժամանակ տարածում գտնող ոստիկանը չէր արձագանքել լրագրողի օգնության մասին խնդրանքներին, ինչի կապակցությամբ ծառայողական քննություն էր նշանակվել: Նոր Նորքի բաժնում ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը որոշել է կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողներից մեկին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում:
Խոսելով հարձակման դեպքին չմիջամտած ոստիկանի մասին, տիկին Գևորգյանն ասաց, որ ոստիկանության «համար մեկ պարտքն է միջամտել, եթե որևէ մեկը խախտում է կատարում»:
Ի դեպ, Աստղիկ Գևորգյանն ասաց, որ լրագրողի վրա հարձակում գործած իր գործընկերոջը չի ճանաչում: «Չեմ ճանաչում, չեմ էլ իմացել, որ ավագանու անդամ է: Անծանոթ անուններ կան, 197 հոգի, ես մեծ մասին չեմ ճանաչում: Քիչ մասին է ճանաչում: Եվ հետո գիտեք, եթե նա իրեն նման արարք է թույլ տվել, արդեն կարծիք ստեղծեց իր մասին: Եթե նա ընդունակ է եղել լրագրողին վիրավորել, ոտնձգություն կատարել, խախտել բարեկրթության սահմանները և դրանով իրեն բնութագրել է, ես էլ նչ ասեմ: Լավ մարդ չէ», -հավելեց տիկին Գևորգյանը:
Թեմային առնչվող լուրեր. Լրագրողի վրա կատարված հարձակման գործով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի տեղակալն ազատվել է աշխատանքից
«Կարող ա՞ վաղն ինձ զրպարտանքի մեջ մեղադրեն». Լրագրողը պատմել է կատարվածը
Ոստիկանությունը` լրագրողի նկատմամբ կատարված հարձակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները