CNN-ի զրույցը Մարկ Գերագոսի հետ` Բոստոնի ահաբեկչության և դրանում հայկական կապի մասին (Տեսանյութ)
Հայազգի իրավապաշտպան Մարկ Գերագոսն CNN հեռուստաընկերության ուղիղ քննարկման ժամանակ, անդրադառնալով Բոստոնի ահաբեկչությանը, քննադատել է այն միջազգային լրատվամիջոցներին, որոնք ապատեղեկատվություն են տարածել` նշելով, թե Ցարնաև երղբայրներից մեկը կապ է ունեցել այսպես ասած «հայազգի Միշայի» անվան հետ, ով էլ դրդել էր ահաբեկչին՝ ռադիկալ Իսլամի:
Մարկ Գերագոսը իր խոսքում մասնավորապես նշել է. «Որպես հայ, ես ուզում եմ մեկնաբանել այն բոլոր հերյուրանքները, որոնք կապված են «Միշա»-ի անվան հետ, որն, ի դեպ, ամենևին հայկական ծագում ունեցող անուն չէ: Դա վիրավորում է հայ ազգին, քանի որ հայն այն առաջին Քրիստոնյա ազգն է, ով ընդունել է Քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Այսպիսով, ահաբեկիչ երիտասարդներին շուրջ 3 տարի չտեսած հորեղբորը լսելու փոխարեն, կարծում եմ, պետք է ավելի քննադատաբար մոտենալ որոշ տեղեկությունների»:
Մ. Գերագոսը հավելել է, որ ինքը կարծում է, որ ահաբեկչի հորեղբայրը հայտարարություն անելու ժամանակ եղել է ինչ-որ բանի ազդեցության տակ:
Նշենք, որ Մարկ Ջոն Գիրագոսյանը հայտնի իրավապաշտպան է: Նրա հաճախորդներն են եղել այնպիսի աշխարհահռչակ մարդիկ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Վայնոնա Ռայդերը, քաղաքական գործիչ Գարի Քոնդին, Սյուզան Մըք Դոնալդսը և Սքոթ Պետերսոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները