20-ից ավելի կոնգրեսականներ կոչ են արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատին՝ ավելացնել Հայաստանին և ԼՂ-ին հատկացվելիք օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Մայքլ Գրիմը կոչ են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությանն ավելացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Ջավախքին և Մերձավոր Արևելքի հայությանը հատկացվելիք օգնության չափը:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքը:
Համանախագահներ Փալոնեի (դեմոկրատ` ընտրված Նու Ջերսիից) և Գրիմի (հանրապետական` ընտրված Նյու Յորքից) կոչին են միացել ավելի քան քսան կոնգրեսականներ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պետական և արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրանգերին և Նյու Յորքից ընտրված դեմոկրատ Նիտա Լոուին հղած նամակում օրենսդիրները հորդորել են տնտեսական զարգացման և անվտանգության աջակցության միջոցներով օժանդակել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունների զարգացմանը: Նրանց հիմնական պահանջներից են
1. ԱՄՆ մարդասիրական և զարգացման օգնությունից առնվազն 5 մլն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին:
2. Առնվազն 50 միլիոն դոլար տնտեսական օգնություն հատկացնել նաև Հայաստանին:
3. Հեռացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հետ կապի և հաղորդակցման խոչընդոտները:
4. Մարդասիրական և վերաբնակեցման աջակցության ֆինանսական միջոցներ պետք է ուղղել Մերձավոր Արևելքում վերջին անկարգությունների հետևանքով տուժած հայությանը, նաև` այլ փոքրամասնությունների համայնքներին:
5. Խստացնել Ադրբեջանին ուղղված ամերիկյան օգնության սահմանափակումները,
6. Աջակցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարների մասնակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին:
Նամակն` ամբողջությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա