«7 տոկոս տնտեսական աճը փուչիկ չէ». Վարդան Բոստանջյանը չի կիսում Նաիրա Զոհրաբյանի կարծիքը
«Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հստակ ներկայացնում է այն, ինչ այսօր կա մեր տնտեսության բոլոր ոլորտներում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքերով` միայն այն հանգամանքը, որ 2012թ-ին գրանցվեց տնտեսական որոշակի աճ` անկախ նրանից, որ ՀՀ քաղաքացիները իրենց մաշկի վրա դա չզգացին, այդուհանդերձ աճ արձանագրվել է: «Դա նշանակում է, որ առաջիկայում կունենանք զարգացումներ: Չեմ համարձակվում ասել, որ այդ զարգացումները կլինեն շատ ճոխ, բայց 100%-ով տալիս եմ իմ երաշխավորությունը, որ մենք առաջ պիտի շարժվենք: Մենք նահանջելու իրավունք չունենք»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի վերանշանակմանը, նա նշեց` անկախ այն հանգամանքից, կառավարության գործունեության վերաբերյալ բացասաբար են արտահայտվում, կարծում է, որ վարչապետի վերանշանակումը ճիշտ է և նա կարող է իրագործել իր առջև դրված խնդիրները: Վ.Բոստանջյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ աշխատել է դեռ 1980-ականներից և վստահ է, որ նա կկարողանա կյանքի կոչել իր առջև դրված խնդիրները: «Կառավարության հնարավորությունները շատ մեծ չեն: Ինչպես վարչապետը, այնպես էլ կառավարության անդամները, եթե ունենան գործունեության լայն հնարավորություններ, ապա չեմ կարծում, որ որևէ մեկը այդ զարգացումները վատ ուղղությամբ կտանի»,- ընդգծեց Վ.Բոստանջյանը:
Նա նշեց նաև, որ նոր կառավարությունը առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնի ներդրումների ներգրավմանը, քանի որ միայն ներդրումների միջոցով է հնարավոր հասնել տնտեսության զարգացմանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե 7 տոկոս տնտեսական աճը իրականում փուչիկ է, Վ.Բոստանջյանը նշեց, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ. «Դա փուչիկ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան