Բռունցքը նպաստում է հիշողությանը
Միացյալ Նահանգների հոգեբանները հայտնաբերել են, որ բռունցքի սեղմումը նպաստում է տեղեկատվության ավելի մեծ ծավալի ըմբռնմանը: Ինչպես տեղեկացնում է internovosti.ru-ն, այդ ուղղությամբ ամերիկացի գիտնականները մի քանի փորձարկումներ են իրականացրել: Նրանք առաջարկել են կամավորների 51-հոգանոց խմբին հիշել 70 բառից ավել պարունակող մի ցուցակ, բայց մինչ այդ նրանց առաջարկվել է երկու անգամ 45 վայրկյանների ընթացքում բռունցքով սեղմել ռեզինե գնդակ: Նույն գործողությունները նրանք պետք է անեին նաև այդ ցուցակի վերարդադրման ժամանակ:
Կամավորներին բաժանել են 5 խմբի. առաջինում սեղմում էին աջ բռունցքը` բառերը հիշելու համար և արտաբերելու, երկրորդում` ձախ բռունցքը, երրորդում` ձախ բռունցքը` հիշելու և աջը` արտաբերելու, չորրորդում` հակառակ գործողությամբ: Հինգերորդ խումբը պետք է պարզապես ձեռքում պահեր գնդակը:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ ավելի շատ բառ հիշեցին այն մարդիկ, որոնք սեղմում էին գնդակին աջ ձեռքով, իսկ ձախ ձեռքով սղմումը նպաստում է կարճ ժամանակահատվածում ամրագրված տեղեկավության արտաբերմանը: Ըստ գիտնականների, այդ շարժումներն ազդում են ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են հիշողության և դրա արտաբերման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու