Ես միանում եմ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակմանը. ԱՄՆ կոնգրեսական
Դեմոկրատական կոնգրեսական Սթենի Հոյերը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է «Southern Maryland» պարբերականը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Ես միանում եմ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակմանը: 98 տարի առաջ սկսվել են հայ հասարակության, քաղաքական ղեկավարների, հոգևորականության, լրագրողների և այլ առաջատար գործիչների հետապնդումները: Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում հայ համայնքները, ինչպես բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են արդարությանն ու մարդու իրավունքներին, սգում են զոհվածներին և երբեք չեն մոռանում այն»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում