Կանադացիներն աուտիզմի դեմ շիճուկ են փորձարկում
Թեև աուտիզմը ոչ ամբողջությամբ է ուսումնասիրվել, որոշ բժիշկներ հակված են կարծելու, որ այդ հիվանդության զարգացման հիմնական պատճառներից կարող են լինել աղիքային բակտերիաների կողմից արտադրվող տոքսինները, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Ինչպես տեղեկացնում է delate.info-ն` Կանադայի համալսարանի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շիճուկ, որը հնարավորություն կտա վերահսկել այդ հիվանդության որոշ ախտանշանները, մասնավորապես` ներազդել աղիքային միկրոֆլորայի վրա: Առաջին հերթին այդ միջոցն ուղղված է Clostridium bolteae բակտերիայի դեմ, որը համարվում է գլխավոր հարուցիչներից մեկը, օգնում հաղթահարել ստամոքսի և աղիքների որոշ խնդիրներ:
Ներկայումս շիճուկն արդեն փորձարկվել է ճագարների վրա, իսկ մարդու համար այն հասանելի կլինի միայն 10 տարի անց:
Նշենք, որ վերջին տասնամյակների ընթացքում նկատվում է ասուտիզմով հիվանդ մարդկանց թվաքանակի կտրուկ աճ` հնգապատիկ, ինչի պատճառները մնում են մտահոգիչ և անհասկանալի:
Նախորդող նորություններ`
Աուտիզմ. «Հասարակությունը պետք է հասկանա, որ դա ամաչելու բան չէ»
Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդության դեպքերի ավելացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու