«Ադրբեջանում հեջաբի համար պայքարողները դատապարտված են 11 տարվա ազատազրկման, իսկ Ալիևը խոսում է իսլամական միասնությունից»
Ադրբեջանում ավելի քան 200 կրոնական գործիչներ կեղծ մեղադրանքով գտնվում են բանտերում, իսկ Իլհամ Ալիևը խոսում է իսլամական միասնությունից: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների՝ աշխատանքի հարցերով նախարարների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իսլամի դեմ կիրառվող ճնշումների մասին, իր անհանգստությունն է հայտնել, որ որոշ երկրներում իսլամի դեմ ճնշումներ են կիրառվում:
Հոդվածում նշվում է, որ Իլհամ Ալիևը, դիմելով ԻՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներին, նախ իսլամական միասնության կոչ է արել, շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանին ցուցաբերող աջակցության համար և հավելել. «Որոշ ուժեր դիտավորյալ իսլամի վերաբերյալ բացասական դիրքորոշումներ են հայտնում, իսկ այնուհետև սկսում են իսլամի դեմ մի հզոր պայքար ծավալել: Ուստի մենք պետք է այդ պայքարին մեր հուժկու պատասխանը տանք»:
«Ադրբեջանի նախագահն այն պարագայում է խոսում իսլամական համերաշխությունից, երբ վերջին շրջանում մի քանի մզկիթներ է քանդել, դպրոցներում հեջաբ կրելն արգելել է, 200-ից ավել կրոնական գործիչների անհիմն և կեղծ մեղադրանքներով բանտարկել է, իսկ հեջաբի համար պայքարողներին դատապարտել 11 տարվա ազատազրկման»,-հավելում է իրանական աղբյուրը:
Նախորդիվ՝
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Ադրբեջանը պետք է վերանայի իր վարած հակաիսլամական քաղաքականությունը
Իրանական կայք. Ադրբեջանցի ոստիկանները Լենքորանի հավատացյալներից մեկին 4-րդ հարկից նետել են ներքև
«Հեջաբն արգելվում է, ամո՛թ, Իլհամ Ալիև». Հակաադրբեջանական կոչեր Թուրքիայից